Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դերասանական խումբը նորով փոխարինելը Խորհրդային Միությունից մնացած մեթոդ է

Դերասանական խումբը նորով փոխարինելը Խորհրդային Միությունից մնացած մեթոդ է
04.12.2018 | 00:20

Համազգային թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել դեկտեմբերի 1-ից: Նրանք պահանջում են թատրոնի տնօրենի հրաժարականը: Չեն համաձայնում նաև աշխատելու նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ: Վերջինս պատրաստ է ծայրահեղ քայլի գնալու` դերասանների նոր կազմ հավաքելով: Գործադուլն էլ, ըստ նրա, ավարտվում է դեկտեմբերի 13-ին, քանի որ դերասանները փորձերին չեն ներկայացել նոյեմբերի 13-ից:


Օպերային երգչուհի, ՀՀ Ժողովրական արտիստ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ անդրադառնալով խնդրին` նշեց, որ հեղափոխությունն արվեց նրա համար, որ մարդիկ իրենց կամքը կարողանան ազատորեն արտահայտել. «Շատ հարգելով Շահվերդյանին, այնուամենայնիվ, չեմ հասկանում, թե ինչպես է պատկերացնում աշխատել մի խմբի հետ, որն իր հետ չի ուզում համագործակցել: Հին դերասանական կազմը նորով փոխարինելը ուղղակի Խորհրդային Միությունից մնացած մեթոդ է, ցավալի է, որ պիտի կիրառվի»:


Հասմիկ Պապյանը կարծում է, որ ընդհանուր հայտարարի միշտ կարելի է գալ` հօգուտ արվեստի, և եթե այդ թատրոնին մարդիկ իրենց կյանքը, տարիներն են նվիրել ու հիմա ինչ-որ պահանջներ ունեն, կարելի է լսել. «Հարկավոր է արագ լուծումներ գտնել, չձգձգել, որ մի կողմը, կամ մյուս կողմը հոգնեն, հետո սխալ որոշումներ ընդունեն: Ի վերջո, պետք է մշակույթում հատկապես լինի դեմոկրատիա, որ օրինակ ցույց տա մնացած ոլորտներին»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ