Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բրեկզիտի քվեարկությունը Համայնքների պալատում` հունվարին

Բրեկզիտի քվեարկությունը Համայնքների պալատում` հունվարին
19.12.2018 | 12:59

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացրել է, որ բրեկզիտի համաձայնագրի հետաձգված քվեարկությունը Համայնքների պալատում կկայանա հունվարին` 14-ից սկսվող շաբաթվա մեջ: Մեյի խոսքով` պատգամավորները կվերադառնան համաձայնագրի քննարկմանը հունվարի 7-ից, իսկ հաջորդ շաբաթ կքվեարկեն: Բրեկզիտի համաձայնագրի քվեարկությունը ծրագրված էր դեկտեմբերի 11-ին, բայց Մեյը հայտարարեց, որ պատգամավորների մեծամասնությունը չի աջակցի համաձայնագրին ներկայացված տեսքով ու հետաձգեց քվեարկությունը: Նա ընդգծեց, որ դեմ է բրեկզիտի հարցով երկրորդ հանրաքվեին` նոր համաժողովրդական քվեարկությունը միայն ՙավելի կմեծացնի մասնատվածությունն այն պահին, երբ մենք պետք է աշխատենք միավորման համար՚: Լեյբորիստները Մեյին սպառնացին անվստահություն հայտնել, եթե նա հնարավորինս արագ չնշանակի քվեարկության օրը: Դեկտեմբերի 13-ին Համայնքների պալատի Պահպանողական կուսակցության պատգամավորների մեծամասնությունը վարչապետին վստահություն հայտնեց: Financial Times-ը գրեց, որ կառավարության անդամները աննախադեպ ճնշում են գործադրում վարչապետի վրա` պնդելով, որ բրեկզիտի ծրագիրը Համայնքների պալատում շատ արագ պիտի քվեարկվի: Մեյին գրոհում էին բոլոր կողմերից` եվրասկեպտիկներն ու եվրաօպտիմիստները, ՙփափուկ բրեկզիտի՚ կողմնակիցներն ու ԵՄ-ից դուրս գալու կոշտ տարբերակի ջատագովները: Վարչապետը շարունակում էր պնդել, որ բրեկզիտի համաձայնագրում շարադրված են Բրիտանիայի համար լավագույն պայմանները: Նոյեմբերի վերջին ԵՄ 27 երկրները համաձայնություն են տվել այդ տարբերակին և հրաժարվում են որևէ փոփոխություն անել: Մեծ Բրիտանիան պաշտոնապես պետք է հեռանա ԵՄ-ից 2019-ի մարտին:

ВВС

Հ.Գ. Ինչու՞ է Թերեզա Մեյը դիմադրում երկրորդ հանրաքվեին: Նա մտածում է ոչ թե Մեծ Բրիտանիայում հասարակական բևեռացվածության խորացումը կանխելու, այլ` պահպանողականների միասնականությունը պահպանելու մասին: Փաստացի` Թերեզա Մեյը կուսակցական շահը վեր է դասում պետական շահից ու դա նրան մեծբրիտանացիները չեն ների խորհրդարանական ընտրություններում: Իրականում Մեծ Բրիտանիայի մասնատվածությունը նվազեցնելու համար Մեյն ինքը պիտի առաջարկեր երկրորդ հանրաքվե, որպեսզի բրիտանացիները համոզվեին, որ փոխել են կամ չեն փոխել իրենց տեսակետը, ուզում են կամ չեն ուզում ԵՄ-ից դուրս գալ: Բայց հասկանալով, որ երկրորդ անգամ բրիտանացիները կարող են քվեարկել ԵՄ-ում մնալու օգտին, իսկ դա Պահպանողականների պարտություն է նշանակում, Մեյը փորձում է իրավիճակը շրջված ներկայացնել ու խոսում է մասնատվածությունը մեծացնելու մասին: Դա արդեն նրա պարտությունն է, թեկուզ մեկ տարի անձեռնմխելի է իբրև վարչապետ: Ինչպե՞ս կքվեարկի Համայնքների պալատը, կհաստատի՞ Լորդերի պալատը Համայնքների պալատի որոշումը, պարզ կդառնա հունվարին: Միանշանակ է, որ բրիտանացիները կարող են չհամաձայնել իրենց պատգամավորների հետ, եթե նրանք հավանություն տան պայմանագրի ներկայացված տարբերակին, նույնիսկ 2019-ի մարտին ԵՄ-ից դուրս գալուց հետո ու նախաձեռնել արտահերթ ընտրություններ: Ու Մեյը դա բոլորից լավ է հասկանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ