Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ինչ են պատրաստում Փաշինյանի համար

Ինչ են պատրաստում Փաշինյանի համար
05.02.2019 | 07:30

Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր չկան, հիասթափված քաղաքացիներն ավելանում են, ընդդիմադիրներն էլ անաղմուկ իրենց ծրագրերն են առաջ տանում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր օրի կարող է կորցնել իր դիրքերը, եթե սոցիալ-տնտեսական կյանքում շոշափելի արդյունքներ չլինեն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը, բավականին հզոր քարոզչամեքենայով ու գրագետ քայլերով, կարող է ավելի շուտ սասանել այս իշխանության դիրքերը, քան կարելի է պատկերացնել։


Տեղեկություններ կան, որ նախկին իշխանության ներկայացուցիչները (խոսքը միայն ՀՀԿ-ի մասին չէ, այլ նաև` քոչարյանական թևի) ծրագրում են այս տարվա մայիսին, երբ կլրանա Փաշինյանի իշխանավարման մեկ տարին, լուրջ անակնկալներ մատուցել նրան. թե ինչ բնույթ ու ձև կունենան դրանք, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ գործընթացը քննարկումների փուլում է դեռ, և աշխատում են ժամանակից առաջ չընկնել։ Ասել է՝ ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանից. կկարողանա՞ վերջինս լուրջ բարեփոխումներ անել ու փակել հիասթափության դուռը, ուրեմն, ընդդիմադիրները չեն հաջողի, չի՞ կարողանա, ականատեսը կլինենք հերթական ցնցումների։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ