«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին

Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին
15.02.2019 | 13:21

Փետրվարի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկելիք Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը։ Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուհաճյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Անդրեյ Բաբաևի, Վաղարշակ Կոտոյանի, Պետրոս Շուժունյանի ստեղծագործություններից։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։


Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը նվիրվում է Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնը կանցկացվի մինչև մարտի 12-ը՝ ներկայացնելով հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորների ստեղծագործությունները։
Անցած 9 տարիների ընթացքում փառատոնն իրականացրել է 48 համերգ՝ հնչեցնելով 78 հայ կոմպոզիտորի ավելի քան 200 ստեղծագործություն: Փառատոնի շրջանակներում թվայնացվել են հայ կոմպոզիտորների մի շարք արժեքավոր ստեղծագործություններ, և 60 տարվա ընդմիջումից հետո հնարավորություն է ստեղծվել հնչեցնել դրանք:


Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ