Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թիմ Թայմը 3 տարեկան է

Թիմ Թայմը 3 տարեկան է
29.03.2019 | 00:08

Թիմ Թայմը, հանդիսանալով ինքնազարգացման և ժամանցի կենտրոն, ապրիլի 1-ին տոնում է իր 3-ամյակը:
Այն հիմնադրվել է 2016 թվականի ապրիլի 1-ին, և իր հիմնադրման առաջին իսկ օրից նպատակ է հետապնդում համախմբելու տարբեր տարիքի, հետաքրքրությունների և մասնագիտությունների տեր մարդկանց՝ իրար օգնելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և նորանոր ծրագրեր իրականացնելու համար: Թիմ Թայմը իրականացնում է բազմազան և տարաբնույթ միջոցառումներ:


Դրանք են.

. Սեմինարներ
. Հանդիպումներ գործարարների հետ
. Լեզուների ակումբներ
. Խաղերի առաջնություններ
. Կինոդիտումներ
. Երաժշտական երեկոներ

Իսկ ապրիլի 1-ին ժամը 18:00-ին բոլորը հրավիրված են Թիմ Թայմի ծնունդին: Մուտքն ազատ է (հասցե՝ Զաքյան 10):

Դիտվել է՝ 2068

Մեկնաբանություններ