«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Փորձարկվել է առանց թևիկների առաջին ինքնաթիռը

Փորձարկվել է առանց թևիկների առաջին ինքնաթիռը
07.05.2019 | 12:43

Մեծ Բրիտանիայում Մանչեսթերի համալսարանի և BAE Systems Plc պաշտպանական ընկերության աշխատակից-գիտնականների համատեղ ջանքերով շահագործվել է առանց թևիկների (закрылка) առաջին ինքնաթիռը: Այս մասին գրում է Bloomberg պարբերականը:

Գործակալության տվյալներով՝ նորագույն տեխնոլոգիաներով արտադրված Magma անօդաչու ինքնաթիռի շարժումները թռիչքի ու վայրէջքի ժամանակ կարգավորվում են ոչ թե թևիկների, այլ օդային հոսքեր միջոցով:


Բացի այդ, անօդուչուն կարող է մանևրել շարժական քարշակի օգնությամբ, իսկ ընթացքը կարգավորելուն օգնում են շարժիչից արտանետվող ու տարբեր ուղղություններով արձակվող գազերը :
BAE Systems Plc ընկերության ներկայացուցիչը նշել է. «Նորարությունը, որ համեմատաբար ավելի քիչ ծախսեր է պահանջում, հուսալիորեն կարող է ծառայել ինքնաթիռների արտադրության մեջ: Ավելին՝ օդանավը կարող է նվազ տեսանելի լինել՝ համեմատաբար միատար, չկտրտված արտաքին տեսքի պատճառով»:

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ