Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երևանը տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

Երևանը տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը
19.10.2019 | 13:30

«Սրտումս` Երևան». Հայաստանի մայրաքաղաքն այս կարգախոսով է այսօր տոնում իր հիմնադրման 2801-րդ տարեդարձը: Տոնական միջոցառումներ են կազմակերպվել բոլոր վարչական շրջաններում, որոնք կմեկնարկեն ժամը 19:00-ից և կշարունակվեն մինչև 22:00-ը: Յուրաքանչյուր վարչական շրջանում կհնչի մի ոճի երաժշտություն. Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում՝մանկապատանեկան, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում` փոփ համերգ, Մալաթիայում՝ էստրադային բեմն է, էլեկտրոնային երաժշտություն կհնչի Նոր Նորքում, ազգագրականը՝ Նորք-Մարաշում, ռոք՝ Նուբարաշենում։ Հեղինակ-կատարողները կներկայանան Շենգավիթ վարչական շրջանում, Քանաքեռ-Զեյթունում էլ կհնչի ռետրո երաժշտություն: «Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի պարգևատրում ու մշակութային մաս։ Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ` «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով` քաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն:

Դիտվել է՝ 2329

Մեկնաբանություններ