Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չինաստանում կենդանիների վրա փորձարկում է կորոնավիրուսի պատվաստանյութը

Չինաստանում կենդանիների վրա փորձարկում է կորոնավիրուսի պատվաստանյութը
18.02.2020 | 22:34

Վիրուսից մոտ 1800 մարդ է մահացել

Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովն արդեն օրեր շարունակ տարատեսակ փորձարկումներ է անում կենդանիների վրա՝ կանխարգելելու կորոնավիրուսը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ չինացի գիտնականներն արդեն սկսել են կենդանիների վրա փորձարկումներ անել՝ հիվանդությունը կանխարգելող ցանկալի պատվաստանյութը ստանալու համար:

Նշենք, որ առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 70. 547 դեպք է գրանցվել, որից 1770-ը` մահվան ելքով:
Ըստ նույն հանձնաժողովի՝ հիվանդությունից բուժվել է 10. 844 մարդ:

Դիտվել է՝ 5030

Մեկնաբանություններ