Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բո­լորն ար­հա­մար­հում են կո­րո­նա­վի­րու­սը և պատ­րաստ­վում... պա­տե­րազ­մի՞

Բո­լորն ար­հա­մար­հում են կո­րո­նա­վի­րու­սը և պատ­րաստ­վում... պա­տե­րազ­մի՞
21.04.2020 | 00:28

(Նախորդ մասը)

Վե­րա­դառ­նանք քր­դե­րին ու Թուր­քիա­յին։ Մենք չենք բա­ցա­ռում, որ ՔԲԿ-ի ղե­կա­վա­րու­թյա­նը հայտ­նի է դար­ձել, որ թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը մտա­դիր են կո­րո­նա­վի­րու­սի թե­ման օգ­տա­գոր­ծե­լու «քր­դա­կան հար­ցը» լու­ծե­լու հա­մար։ Բնա­կան է, որ քր­դե­րը կա­րող էին ո­րո­շում ըն­դու­նել թուր­քե­րի հետ պա­տե­րազ­մը վեր­սկ­սե­լու մա­սին։ Ինչ­պես հայտ­նում են տար­բեր ԶԼՄ-ներ, մար­տի 31-ի վաղ ա­ռա­վո­տյան ՔԲԿ-ի 25-ա­մյա պար­տի­զա­նու­հի Սե­մա Քո­շե­րը փոխհ­րաձ­գու­թյան մեջ է մտել թուր­քա­կան զին­ծա­ռա­յող­նե­րի հետ, ո­րոնք թուր­քա­կան Աղ­րի նա­հան­գի Ղուր­բու­լաղ սահ­մա­նա­կե­տի մոտ ա­պա­հո­վում էին ի­րա­նա-թուր­քա­կան գա­զա­մու­ղի անվ­տան­գու­թյու­նը։ Այ­նու­հետև նա հար­ձակ­վել է հինգ ռազ­մա­կան ավ­տո­մե­քե­նա­յի վրա և պայ­թեց­րել ի­րեն։ ՔԲԿ-ի մա­մու­լի ծա­ռա­յու­թյունն ա­վե­լաց­րել է, որ այդ պայ­թյու­նից ոչն­չա­ցել է ողջ տեխ­նի­կան և սպան­վել ա­վե­լի քան 30 զին­վոր։ Գա­զա­մու­ղի մա­սին ո­չինչ չի նշ­վում, բայց պար­տի­զա­նու­հին այն նույն­պես պայ­թեց­րել է. ըստ թուր­քա­կան իշ­խա­նու­թյան, բո­ցը բարձ­րա­ցել է մինչև 40 մետր ու երևում էր մո­տա­կա գյու­ղե­րից։
Ի­րա­նի ազ­գա­յին գա­զա­յին ըն­կե­րու­թյու­նը ստիպ­ված դա­դա­րեց­րել է մա­տա­կա­րա­րու­մը Թուր­քիա­յին։ «Սո­վո­րա­բար գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը վե­րա­կան­գն­վում է 3-4 օր հե­տո»,- հայ­տա­րա­րել է ըն­կե­րու­թյան տնօ­րե­նը։ Նման ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն ա­ռաջ էլ էր ե­ղել, բայց այն ժա­մա­նակ գա­զա­մու­ղը պայ­թեց­վել է Թուր­քիա­յի տա­րած­քի խոր­քում, ոչ թե սահ­մա­նին։ Եր­կու երկ­րի հա­մար էլ այն մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի։ Ան­ցյալ տա­րի նրա­նով մա­տա­կա­րար­վել է 7,7 մլրդ խմ գազ` Թուր­քիա­յի սպառ­ման 17 %-ը։ Հե­տաքր­քիր է, որ ոչ քր­դա­կան մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը, ոչ թուր­քա­կան ԶԼՄ-նե­րը, ոչ ի­րա­նա­կան գա­զա­յին ըն­կե­րու­թյու­նը չեն հայտ­նում, թե քուրդ պար­տի­զա­նու­հին որ­տե­ղից է հա­սել Ղուր­բու­լաղ սահ­մա­նա­կե­տը։ Ի­րա­նից դա բա­ցառ­վում է. նրան կվե­րաց­ներ Ի­րա­նի ԻՀՊԿ-ի հա­տուկ ջո­կա­տը, ո­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը վա­ղուց չեն հե­ռա­նում Թուր­քիա­յի սահ­մա­նից, ո­րով­հետև մշ­տա­պես սպա­սում են սահ­մա­նա­յին սադ­րանք­ներ կամ դի­վեր­սիա­ներ «ան­հայտ խմ­բե­րի» կող­մից, բայց հենց թուր­քա­կան տա­րած­քից։ Մնում է եր­կու տար­բե­րակ. Սե­մա Քո­շե­րը ի­րա­նա-թուր­քա­կան սահ­ման է ե­կել կամ Թուր­քիա­յի խոր­քից, կամ ի­րա­քյան Կան­դիլ լեռ­նե­րից։ Այժմ հենց Կա­նդիլ լեռ­նե­րում են գտն­վում ՔԲ կու­սակ­ցու­թյան պար­տի­զան­նե­րի հիմ­նա­կան բա­զա­նե­րը։
Դժ­վար է ա­սել, թե ՔԲԿ-ի ղե­կա­վա­րու­թյունն ին­չու է ո­րո­շել հենց հի­մա մի­ջա­դեպ ստեղ­ծել ի­րա­նա-թուր­քա­կան սահ­մա­նում։ Բայց կա մի զու­գա­հեռ ի­րա­դար­ձու­թյուն, որն ստի­պում է խոր­հել. հենց մար­տի 31-ին ԱՄՆ-ը իր «Patriot» զե­նի­թա-հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րը տե­ղադ­րեց Ի­րա­քի արևմտյան Ան­բար նա­հան­գի «Այն էլ Ա­սադ» ա­վիա­բա­զա­յում և Ի­րա­քյան Քրդս­տա­նի Էր­բիլ ռազ­մա­բա­զա­յում, բայց ա­ռանց Ի­րա­քի կա­ռա­վա­րու­թյան հա­մա­ձայ­նու­թյան։ Վա­շինգ­տոնն ար­դեն վա­ղուց է մշա­կում Ի­րա­քում իր զոր­քե­րի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու նոր պլա­նը, հատ­կա­պես Ի­րա­նի ԻՀՊԿ-ի «Քոդս» հա­տուկ ջո­կա­տի հրա­մա­նա­տար Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո Ի­րա­նի հետ թեժ լար­վա­ծու­թյան ժա­մա­նակ։ Պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գի տե­ղադր­ման շուրջ Ի­րա­նի և ԱՄՆ-ի բա­նակ­ցու­թյուն­ներն ըն­թա­նում են հուն­վա­րից, երբ Ի­րա­նը հր­թի­ռա­յին հար­ված հասց­րեց Ի­րա­քում ԱՄՆ-ի եր­կու բա­զա­յին։ Մար­տի 30-ին Ի­րա­քի վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Աբ­դուլ-Մահ­դի Մուն­տա­ֆի­կին Վա­շինգ­տո­նին նա­խազ­գու­շաց­րեց, որ որևէ հար­ձա­կում չձեռ­նարկ­վի Ի­րա­նի հետ կապ­ված ի­րաք­ցի աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի դեմ։ Հայ­տա­րա­րու­թյան մեջ աս­վում է, որ Ի­րա­քի կա­ռա­վա­րու­թյու­նը մեծ մտա­հո­գու­թյամբ է հետևում ի­րադ­րու­թյա­նը, հատ­կա­պես Ի­րա­քի ո­րոշ շր­ջան­նե­րում օ­տա­րերկ­րյա ու­ժե­րի չթույ­լատր­ված թռիչք­նե­րի և ակ­տի­վաց­ման կա­պակ­ցու­թյամբ։ Այ­նուա­մե­նայ­նիվ ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րենց ԶՀՀ-նե­րը տե­ղա­բաշ­խել են Ի­րա­քում, և ան­մի­ջա­պես մա­հա­պարտ պար­տի­զա­նու­հին թուր­քե­րին հար­ված է հասց­րել Ղուր­բու­լա­ղի ան­ցա­կե­տում ու վնա­սել Ի­րան-Թուր­քիա գա­զա­մու­ղը։ Մենք կհետևենք ի­րադ­րու­թյան զար­գաց­մա­նը` հաշ­վի առ­նե­լով և այն, որ հենց Ի­րանն է պա­հան­ջում, որ ա­մե­րի­կա­ցի զին­ծա­ռա­յող­նե­րը հե­ռա­նան և Ի­րա­քից, և Սի­րիա­յից...
Ի մի­ջի այ­լոց, հենց ապ­րի­լին Արևմուտ­քում, այդ թվում` ԱՄՆ-ում, փոր­ձա­գետ­նե­րը կան­խա­գու­շա­կում են ԱՄՆ-ի և նրա ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վատ ա­պա­գա, և հենց Մեր­ձա­վոր Արևել­քում` Ի­րա­քում, հետևա­բար նաև Սի­րիա­յում։ Այս ան­գամ գու­շա­կը ազ­դե­ցիկ ա­մե­րի­կյան «Foreign Affairs» ամ­սա­գիրն էր, որն սկ­սել է վեր­լու­ծել հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում ԱՄՆ-ի վեր­ջին ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի պատ­ճառ­նե­րը։ Հե­տաքր­քիր է, որ այդ կա­պակ­ցու­թյամբ ամ­սա­գի­րը մի հոդ­ված է տպագ­րել Ի­րա­նի ԻՀՊԿ-ի գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան նա­խադ­րյալ­նե­րի ու հետևանք­նե­րի մա­սին։ Այդ փաստն աշ­խար­հին հաս­կաց­նում է, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րենք են աս­տի­ճա­նա­բար գի­տակ­ցում Թրամ­փի վար­չա­կազ­մի գլ­խա­վոր սխա­լը` «Իս­րա­յե­լի պատ­վե­րով» Սո­լեյ­մա­նիի ա­հա­բեկ­չա­կան սպա­նու­թյու­նը։
«Ա­մե­րի­կա-ի­րա­քյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­հը» հոդ­վա­ծի հե­ղի­նակ Էմ­մա Սքա­յի կար­ծի­քով` Բաղ­դա­դի Մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի ռմ­բա­կո­ծու­մը թա­ղեց «Ի­րա­քի ե­րի­տա­սար­դու­թյան բա­րե­փո­խում­նե­րի» բո­լոր հույ­սե­րը. ե­րի­տա­սարդ­ներն ա­միս­նե­րով բո­ղո­քում էին և կա­րո­ղա­ցան հաս­նել ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րի. Ի­րա­քի վար­չա­պետ Մուն­տա­ֆի­կիի հրա­ժա­րա­կա­նին և ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին նոր օ­րեն­քի ըն­դուն­մա­նը։ Ըստ էու­թյան, հոդ­վա­ծի ա­մե­րի­կա­ցի հե­ղի­նա­կը պատ­կա­ռե­լի ամ­սագ­րի լեզ­վով գրում է, որ Ի­րա­քի ընդ­հա­նուր առ­մամբ հա­ջող «մայ­դա­նա­ցու­մը» պայ­թեց­վել է (ի­րան­ցի գե­նե­րա­լի շքախմ­բի հետ) հենց ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից։ Ոչն­չաց­վել են ա­մե­րի­կյան դի­վա­նա­գի­տու­թյան ու հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քի տաս­նա­մյա ար­դյունք­նե­րը։ Տար­հան­ման սպառ­նա­լի­քը կախ­վել է Բաղ­դա­դի «կա­նաչ գո­տու» Ալ Քին­դի փո­ղո­ցի շեն­քե­րի ողջ հա­մա­լի­րի վրա։ Բայց չէ՞ որ մինչև 2009 թ. ա­մե­րի­կա­ցի­ներն Ի­րա­քի մայ­րա­քա­ղա­քում կա­ռու­ցել էին տա­րա­ծաշր­ջա­նի վրա ազ­դե­լու ա­մե­նա­մեծ կենտ­րո­նը։ Բաղ­դա­դում ստեղծ­վել էր աշ­խար­հի ա­մե­նա­մեծ ու ա­մե­նա­թանկ դես­պա­նա­կան հա­մա­լի­րը` մոտ 10 ան­գամ ա­վե­լի մեծ, քան ԱՄՆ-ի դես­պա­նատ­ներն ու հյու­պա­տո­սա­րան­ներն այլ եր­կր­նե­րում։ Նրա 42 հեկ­տա­րի վրա տե­ղա­բաշխ­ված 21 շեն­քե­րը մեկ միաս­նա­կան մտահ­ղաց­մամբ միա­վոր­ված են որ­պես ա­նա­ռիկ ու լիո­վին ինք­նա­վար ամ­րոց։ NBC հե­ռուս­տաըն­կե­րու­թյան լրագ­րող­ներն այդ «Բաղ­դա­դի ներ­սի ա­մե­րի­կյան քա­ղա­քը» հա­մե­մա­տում են նույ­նա­չափ Վա­տի­կա­նի հետ, ո­րը գտն­վում է Հռո­մի ներ­սում։
Ա­ռա­քե­լու­թյան ու նրա անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի անձ­նա­կազ­մի քա­նա­կը գաղտ­նի է պահ­վում, բայց նույ­նիսկ մո­տա­վոր թվե­րը վիթ­խա­րի են. պա­հա­կախմ­բի և ԱՄՆ-ի հա­մար վս­տա­հե­լի ի­րաք­ցի ծա­ռա­յող­նե­րի ընդ­հա­նուր թի­վը 5500-12000 է։ Իսկ ինչ­քան կշ­տամ­բանք ու մե­ղադ­րանք են կուլ տվել ա­մե­րի­կա­ցի­նե­րը քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մով բռն­ված Ի­րա­քի ներ­սում այդ հզոր ամ­րոցն ու­նե­նա­լու ի­րա­վուն­քի հա­մար։ «Ի­րա­քի մայ­րա­քա­ղա­քի վրա այդ միջ­նա­բեր­դի վեր խո­յա­նա­լը տե­ղի բնակ­չու­թյունն ըն­կա­լում էր որ­պես այն բա­նի ցու­ցադ­րու­թյուն, թե ի­րենց երկ­րում ի­րա­կա­նում ումն է իշ­խա­նու­թյու­նը»,- գրում էին Վա­շինգ­տո­նի նկատ­մամբ չե­զոք եվ­րո­պա­ցի­նե­րը Մի­ջազ­գա­յին հա­կաճգ­նա­ժա­մա­յին խմ­բի զե­կույ­ցում։ Այժմ այդ «Բաղ­դա­դի ամ­րո­ցը» ստիպ­ված կլի­նեն հանձ­նե­լու, տխուր եզ­րա­կա­ցու­թյուն է ա­նում հոդ­վա­ծա­գիր Էմ­մա Սքա­յը։ Ի­րա­քի տա­րածքն ան­խու­սա­փե­լիո­րեն ու շատ ա­րագ դառ­նում է ԱՄՆ-ի և Ի­րա­նի ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյան աս­պա­րեզ, և ա­մե­րի­կա­ցի­ներն ստիպ­ված կլի­նեն նա­հան­ջե­լու այդ տա­րած­քից, ընդ ո­րում` վազ­քով։ 2019 թ. վեր­ջին և 2020 թ. ա­ռա­ջին ա­միս­նե­րին Բաղ­դա­դի բնա­կիչ­ներն ար­դեն ան­կար­գու­թյուն­ներ են ձեռ­նար­կել Ալ Քին­դի փո­ղո­ցի շեն­քե­րի ա­ռաջ, իսկ ի­րաք­ցի ոս­տի­կան­նե­րը դրան նա­յել են մատ­նե­րի ա­րան­քով։ Շատ ա­մե­րի­կա­ցի­ներ դեռ հի­շում են 1979 թ. Թեհ­րա­նում ա­մե­րի­կա­ցի դի­վա­նա­գետ­նե­րին պա­տանդ վերց­նե­լը և 2012 թ. Բեն­գա­զիում (Լի­բիա) ԱՄՆ-ի դես­պա­նի սպա­նու­թյու­նը։ Եվ ան­գամ կո­րո­նա­վի­րուսն ի վիճա­կի չէ հե­տաձ­գե­լու ա­մե­րի­կա­ցի­նե­րի այդ պար­տու­թյու­նը և փա­խուստն Ի­րա­քից, եզ­րա­կաց­րել է Էմ­մա Սքա­յը։
Շա­րու­նա­կենք հետևել տա­րա­ծաշր­ջա­նին։ ՔԲԿ-ն ո­րո­շել է շա­րու­նա­կել հար­ձա­կում­նե­րը թուր­քա­կան կարևոր օ­բյեկտ­նե­րի վրա։ Հա­վա­նա­բար Ի­րան-Թուր­քիա գա­զա­մու­ղի պայ­թե­ցու­մը տպա­վո­րու­թյուն չի թո­ղել Ան­կա­րա­յի վրա։ Բայց գու­ցե պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լը բո­լո­րո­վին կապ չու­նի գա­զա­մու­ղի պայ­թյու­նին Թուր­քիա­յի ար­ձա­գան­քի հետ։ Ճիշտ է, հար­ձակ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյունն այժմ իր վրա է վերց­րել այլ կազ­մա­կեր­պու­թյուն` Թուր­քիա­յի ժո­ղո­վուրդ­նե­րի հե­ղա­փո­խա­կան միա­վո­րյալ շար­ժու­մը (ԺՀՄՇ, HBDH), ո­րը Թուր­քիա­յում գոր­ծող գեր­ձախ ծայ­րա­հե­ղա­կան խմ­բա­վո­րում է։ Բայց, ինչ­պես պարզ­վեց, նույ­նիսկ «Քրդս­տա­նի ա­զա­տագ­րու­թյան բա­զե­ներ» խումբն ըն­դա­մե­նը ՔԲԿ-ի ե­րի­տա­սար­դա­կան թևն էր։ Ապ­րի­լի 8-ին քր­դա­կան ANF գոր­ծա­կա­լու­թյու­նը հայտ­նել է, որ ԺՀՄՇ-ն իր վեբ-կայ­քում ստանձ­նել է թուր­քա­կան «Roketsan» պաշտ­պա­նա­կան ըն­կե­րու­թյան դեմ «հա­տուց­ման գոր­ծո­ղու­թյան» պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։
Այդ ըն­կե­րու­թյունն ակ­տի­վո­րեն զի­նում է Ադր­բե­ջանն առն­վազն վեր­ջին 20 տա­րում։ ԺՀՄՇ-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ աս­վում է. «Ան­կա­րա­յի Էլ­մա­դաղ շր­ջա­նում հր­թիռ­ներ ար­տադ­րող «Roketsan» գոր­ծա­րա­նը ԺՀՄՇ-ի վրի­ժա­ռու­նե­րի կող­մից, հա­տուկ տեխ­նի­կա­յի կի­րառ­մամբ, խոց­վել է ապ­րի­լի 7-ին մոտ ժ. 14։30-ին։ Պայ­թյու­նը լիո­վին ոչն­չաց­րել է ար­տադ­րա­կան օ­բյեկ­տի մի մա­սը և հում­քի պա­հես­տը, ո­րոնք օգ­տա­գործ­վում էին հր­թիռ­ներ ար­տադ­րե­լու հա­մար։ Մեր ստո­րա­բա­ժա­նում­նե­րը չեն կա­րո­ղա­ցել ո­րո­շել հա­կա­ռա­կոր­դի շար­քե­րում զոհ­ված­նե­րի և վի­րա­վոր­նե­րի քա­նա­կը, բայց բա­րե­հա­ջող կեր­պով վե­րա­դար­ձել են բա­զա»։ Թուր­քա­կան կող­մից կա միայն այս­պի­սի հա­ղոր­դագ­րու­թյուն. ե­րեք հո­գի թեթևա­կի վի­րա­վոր­վել են Ան­կա­րա­յի պաշտ­պա­նա­կան ըն­կե­րու­թյան ձեռ­նար­կու­թյան վա­ռե­լաք­սա­նյու­թե­րի պա­հես­տում պայ­թյու­նի ժա­մա­նակ։ Մեր կար­ծի­քով, այս դեպ­քում ա­վե­լի հա­վաս­տի են քր­դա­կան աղ­բյուր­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։
ԺՀՄՇ-ն միա­վո­րում է մոտ մեկ տաս­նյակ ձախ, հե­ղա­փո­խա-սո­ցիա­լիս­տա­կան և ո­րոշ այլ քր­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։ Ստեղծ­վել է 2016 թ. մար­տի 12-ին, «Էր­դո­ղա­նի գլ­խա­վո­րած թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան տա­պալ­ման» նպա­տա­կով։ Ան­ցած 4 տա­րում նրա զի­նյալ­նե­րը մի շարք հար­ձա­կում­ներ են գոր­ծել զին­վո­րա­կան­նե­րի և ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րի վրա։ Մենք հա­մոզ­ված ենք, որ ե­թե թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը խոս­տո­վա­նում են «Roketsan» գոր­ծա­րա­նի վրա ԺՀՄՇ-ի պար­տի­զան­նե­րի հար­ձակ­ման փաս­տը, ա­պա Էր­դո­ղա­նի վար­չա­կազմն ին­քը կհայ­տա­րա­րի, որ դա ՔԲԿ-ի ձեռ­քի գործն է։ Հաշ­վի առ­նե­լով նաև Ի­րան-Թուր­քիա գա­զա­մու­ղի պայ­թյու­նը, տե­ղին է կար­ծել, որ քր­դե­րը ո­րո­շել են վե­րահս­կել պա­տե­րազ­մը։ Են­թադ­րում ենք, որ թուր­քե­րը պարտ­քի տակ չեն մնա, և շու­տով աշ­խար­հը կի­մա­նա քր­դաբ­նակ Արևմտյան Հա­յաս­տա­նում ու Մի­ջա­գետ­քում թուրք զին­վո­րա­կան­նե­րի և անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի պատ­ժիչ նոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին։
Այս­պի­սով, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի շուրջն այ­նուա­մե­նայ­նիվ պա­տե­րազմ­ներ են, դրանք չեն դա­դա­րել, չնա­յած ՄԱԿ-ի Գլ­խա­վոր քար­տու­ղար Ան­տո­նիո Գու­տե­րե­շը կոչ էր ա­րել ողջ մո­լո­րա­կում հա­մա­ճա­րա­կի ժա­մա­նակ դա­դա­րեց­նել ա­մեն տե­սա­կի պա­տե­րազմ­ներն ու հա­կա­մար­տու­թյուն­նե­րը։ Ա­հա թե ին­չու ժա­մա­նակն է, որ հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րինս հե­ռու թող­նեն թր­քա­մետ բա­րե­հո­գու­թյունն ու ման­կա­կան թո­թո­վան­քը «եղ­բայ­րու­թյան ու բա­րե­կա­մու­թյան», «հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բա­րե­լավ­ման» հա­մա­ձայ­նու­թյան, կար­գա­վոր­ման և այլ­նի մա­սին։ Ա­վե­լի լավ է ու­շադ­րու­թյուն դարձ­նեն, որ, չնա­յած հա­մայ­նա­ճա­րա­կին, Ադր­բե­ջա­նը մար­տա­կան հրաձ­գու­թյամբ զո­րա­վար­ժու­թյուն­ներ է կա­տա­րում։ Դեռ ի՞նչ է Ադր­բե­ջա­նը։ Մեկ ան­գամ էլ ըն­դգ­ծենք. Թուր­քիան փակ եր­կիր է (տե­ղե­կատ­վու­թյան տե­սա­կե­տից), կա­րե­լի է չկաս­կա­ծել, որ, ի պա­տաս­խան քր­դե­րի ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, թուր­քերն ար­դեն պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի են դի­մել ՔԲԿ-ի դեմ։ Պար­զա­պես աշ­խարհն այդ մա­սին շատ ուշ կի­մա­նա։ Եվ Բա­քուն ու Ան­կա­րան հիա­նա­լի օ­րի­նակ ու­նեն` ՆԱ­ՏՕ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Չնա­յած կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­մա­նը, ապ­րի­լի 13-18-ին Լատ­վիա­յում պետք է ՆԱ­ՏՕ-ի զո­րա­վար­ժու­թյուն­ներ լի­նեն։ Դրանց նպա­տա­կը Լատ­վիա­յում դա­շին­քի ընդ­լայն­ված ներ­կա­յու­թյան մար­տա­կան խմ­բի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մե­ծա­ցումն է։ Ա­վե­լի վաղ հայ­տա­րար­վել էր, որ Լատ­վիա­յում դա­շին­քի մի քա­նի զին­ծա­ռա­յող­նե­րի մոտ կո­րո­նա­վի­րուս է հայտ­նա­բեր­վել։ Վեր­լու­ծա­բան­նե­րի կար­ծի­քով, վա­րա­կի տա­րած­ման պայ­ման­նե­րում զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի անց­կա­ցու­մը վկա­յում է, որ ՆԱ­ՏՕ-ն մտա­դիր է իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հերն ա­ռաջ տա­նել ցան­կա­ցած պայ­ման­նե­րում։ Փոր­ձա­գետ­նե­րը նշում են, որ դա­շին­քի ի­րա­կան նպա­տակ­նե­րը մնում են ա­ռաջ­վա­նը` լար­վա­ծու­թյուն ստեղ­ծել ռու­սա­կան սահ­ման­նե­րի մոտ, ինչ­պես նաև ցու­ցադ­րել ներ­քին «միաս­նու­թյու­նը»։ Ինչ­պես տես­նում ենք, բո­լո­րը պատ­րաստ­վում են, մնում է, որ Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը չզ­բաղ­վեն ինք­նա­խա­բեու­թյամբ։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 8721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ