Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Ռոման» Մխիթարյանին պահելու համար «Արսենալին» առաջարկել է թուրք ֆուտբոլիստին

«Ռոման» Մխիթարյանին պահելու համար «Արսենալին» առաջարկել է թուրք ֆուտբոլիստին
01.05.2020 | 21:07

«Ռոմա»-ն Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալ»-ին կառաջարկի այլ ֆուտբոլիստի՝ գրում են Իտալիայի ԶԼՄ-ները: «Ռոմա»-ն պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերին կցել նաև թուրք Չենգիզ Յունդերին: Թիմը ֆուտբոլիստի հետ նաև կվճարի մոտ 10 միլիոն եվրո, որ ստանա Մխիթարյանին:

Դիտվել է՝ 3726

Մեկնաբանություններ