Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գևորգ Գևորգյան. Նիկոլ, խնդիրը դու´ ես, որ մոլորակը քառակուսի ես տեսնում:

Գևորգ Գևորգյան. Նիկոլ, խնդիրը դու´ ես, որ մոլորակը քառակուսի ես տեսնում:
14.06.2020 | 21:08

2018 թվականին խմբակային կարգազանցությունների, խուլիգանությունների և բախումներ հրահրելու միջոցով Նիկոլ Փաշինյանը ջանում էր Երևանը երկրորդ մայդանի վերածել և բավականաչափ հուսադրված էր, քանի որ 2008-ին նման փորձ արդեն կատարել էր: Արդյունքում ոչ թե արյուն թափվեց, այլ թավիշ եղավ, այսինքն պլանները խափանվեցին, ոչ ոք չտուժեց, չնայած այդ օրերին երկրում գենեռացված ատելությանը, չարախնդությանն ու առանձնակի անմարդկային կոչերին: Փաստացի հարյուրավոր մարդկային կյանքեր փրկվեցին, իսկ ստի տեխնոլոգիան ու քաղաքացիական բախումների տանող գունավոր հեղափոխությունների գործիքակազմը չեզոքացվեց: Ինչպե՞ս. որովհետև Պետությունը առաջնորդում էր պետականության կերտման ակունքներում կանգնած, փայլուն ստրատեգ, պատերազմում հաղթած, խորագետ պետական գործիչ ու մեծ հայրենասեր Սերժ Ազատի Սարգսյանը:


Ժողովրդի մի հատվածի մեջ գենեռացված ատելության գործիքով իշխանությունը զավթած մայդանամետը, երկու տարի անց, այնուամենայնիվ ձգտում է հայի արյուն թափել, որովհետև կարծում է, որ իր իշխանությունը կարող է այդ կերպ պահել: Իսկ մի՞թե հնարավոր է մնալ իշխանության ղեկին, երբ այնքան ես իզգոյացրել պետությունը, որ.
• Քո հետ հարաբերություններ զարգացնելու ոչ մի ցանկություն չկա արտաքին աշխարհից
• Անպատասխանատուի իմիջդ արդեն միջազգային ասպարեզ է դուրս եկել և դարձել մարտահարվեր մեր պետականությանը
• Երբ ոտնահարում ես ժողովրդավարական բոլոր արժեքները և մարդու իրավունքը
• Երբ փորձում ես թուլացնել երկրի անվտանգությունը, Արցախի հարցում առաջնահերթ ես դասում թշնամու շահը


• Փորձում ես խաթարել մեր ազգի բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը
Այսօր էլ հասար արդեն կանա՞նց. Քո ցուցումներով բռնության են ենթարկում խաղաղ հավաքի մասնակից կին պատգամավորներին, իրենց քաղաքական հայացքների պատճառով:
Նիկո´լ, խնդիրը ժողովուրդը չէ´, որին դու մեղադրում ես օրը հազար անգամ, խնդիրը մեր ազգի մենթալիտետը չէ´, որը դու ծաղրում ես, խնդիրը ռուսն ու ամերիկացին, կամ պարսիկն ու վրացին չե´ն, խնդիրը քաղաքական ուժերն ու «թալանչիները» չե´ն, խնդիրը դու´ ես, որ մոլորակը քառակուսի ես տեսնում:
Հեռացի´ր, վերջիդ համար էլ աղոթի´ր:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2501

Մեկնաբանություններ