Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Էս ինչ է կա­տար­վու՞մ»

«Էս ինչ է կա­տար­վու՞մ»
19.06.2020 | 00:31

Վեր­նա­գի­րը հան­րա­հայտ «Մի­մի­նո­յի» դա­տա­կան տե­սա­րա­նից է, որ­տեղ շար­քա­յին վա­րորդ Ռու­բիկ ջա­նը հան­դես է գա­լիս ի պաշտ­պա­նու­թյուն...
Սա­կայն ին­չո՞ւ «Մի­մի­նո», որ­քան էլ Դա­նե­լիա­յի կա­տա­կեր­գու­թյու­նը փա­ռա­հեղ է դար­ձել նաև ի հա­շիվ մեր հան­ճա­րեղ Ֆրուն­զի ան­զու­գա­կան կեր­պա­վոր­ման, նրա ան­կան­խա­տե­սե­լի իմպ­րո­վիզ­նե­րի։


Ես ու­զում եմ հեյ-վախ ա­սել ու կան­չել՝ հա՜յ գի­տի հա՜յ, հա՛յ կի­նո... ազ­գի, երկ­րի կյան­քին որ­քա՜ն ներ­ձուլ­ված ամ­բող­ջու­թյուն ես ե­ղել դու, որ­քա՜ն օր­գա­նիկ, ներ­հա­յաց ու խոր­քա­յին, որ օր­վա մեջ նաև ա­պա­գա­յի զար­գա­ցում­ներ ես տե­սել ու դրանց տր­վե­լիք բա­նաձևում­ներ թո­ղել՝ ան­ցյա­լից ա­պա­գա­յին ուղղ­ված յու­րօ­րի­նակ ազ­դա­կան­չեր։
Ո՞ր մի կի­նոն­կա­րի օ­րի­նա­կով մաս­նա­վո­րեց­նեմ խոսքս, որ առ­նչ­վե­լու է մեր աշ­խար­հահռ­չակ ըմ­բիշ Ռո­ման Ա­մո­յա­նի հետ օ­րերս ե­ղա­ծին, ում թևե­րի հետ նաև վիզն ան­զուսպ կա­տա­ղու­թյամբ «շատ կուլ­տու­րա­կան» ո­լո­րեց ոս­տի­կա­նու­թյան ամ­բողջ մի մար­տա­կան գու­մար­տակ իր փա­ռա­պանծ գն­դա­պետ Ար­թուր Խու­դի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ ու խրոխտ կո­խեց «փպՐ­վօռ ՉՏՐ»։ «Զան­գե­զու՞ր» հի­շա­տա­կեմ, թե՞ «Նվա­գախմ­բի տղա­ներ», ո­րի նշա­նա­վոր դմ­բուզ Ար­սե­նը, ի լուր հա­նու­րի, կար­դում էր մեր այս օ­րե­րին այն­քան հա­րիր «Երկ­րում մո­լեգ­նում է...» հե­ղա­փո­խա­կան գի­րը։


Չէ, սույն պա­րա­գա­յում դաշ­նակ­նե­րը կապ չու­նեն։ Նրանք էլ են հա­նու­րի հետ դար­ձել բո­ղո­քա­վոր ու մնա­ցյալ հա­սա­րակ մահ­կա­նա­ցու­նե­րի պես նույն­պես ոչ պա­կաս գժ­ված են մաս­նա­վո­րա­պես Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի այդ­պես էլ չա­փի չե­կող կո­ղա­կից Գո­հար Ա­բա­ջյա­նի չպա­հանջ­ված, սա­կայն ան­կա­ռա­վա­րե­լի ու ան­սանձ պոռթ­կա­ցող բա­նաձևում­նե­րից, ո­րոն­ցից ա­մե­նա­թար­մը «ոս­տի­կան­նե­րը պար­տա­վոր չեն դեմ­քով ճա­նա­չել մեր չեմ­պիոն­նե­րին» մտ­քի ար­տա­նե­տումն է հրա­պա­րակ միան­գա­մայն հաս­կա­նա­լի թի­րա­խա­վոր­մամբ։
Սույ­նը վայ­րի՞ միտք է, օ­րի­նա­կա՞ն պա­հանջ թե՞ մի այլ կար­գի մտա­գա­րու­թյուն, պա­տաս­խանն առ­կա­խենք, բայց որ ան­հե­թե­թու­թյուն­նե­րից չց­նոր­վե­լու հա­մար ոս­տի­կա­նու­թյան հա­մա­կար­գում եր­բեմ­նի աշ­խա­տած, օվ­կիա­նո­սից այն կողմ բնա­կու­թյուն հաս­տա­տած, ոս­տի­կա­նու­թյան առջև ոչ մի պար­տա­վո­րու­թյուն չու­նե­ցող Ար­սեն Ար­շա­կյանն է ար­դեն խան­գար­վում մտ­քից, թե այդ ո՞նց ոս­տի­կա­նու­թյու­նը պար­տա­վոր չէ դեմ­քով ճա­նա­չել մեր չեմ­պիոն­նե­րին, մտա­վո­րա­կան­նե­րին, գիտ­նա­կան­նե­րին, հան­րա­յին այլ դեմ­քե­րին, սրա՞ն ինչ ա­սենք։
Գն­դա­պե­տին պի­տի հաս­կա­նալ ու ար­ժի՛ հաս­կա­նալ, ո­րով­հետև ոս­տի­կա­նը մերն է նաև ժո­ղովր­դի ծո­ցից սեր­ված լի­նե­լու գի­տակց­մամբ, իր ընդ­հա­նուր կրթ­վա­ծու­թյան ու քա­ղա­քա­կիրթ լի­նե­լու պար­տա­դիր բա­ղադ­րի­չով, ու­ժի կի­րառ­ման հա­մա­չա­փու­թյան ըն­կալ­մամբ։
Ա­յո, օ­րեն­քի ա­ռաջ բո­լորն են հա­վա­սար։
Օ­րեն­քը չի՛ սահ­մա­նում ու չու­նի՛ հա­մընդ­հա­նուր հե­րո­սաց­ման պա­հանջ, սա­կայն այն պա­հի՛ն, երբ դու բազ­մո­ցին պառ­կած կամ բազ­կա­թո­ռին նս­տած, քեզ թշ­նա­մի ազ­գի ըմ­բի­շին է գել­խեղդ ա­նում, դի­ցուք, մի Ռո­ման Ա­մո­յան ու ա­րյա՛ն, քր­տին­քի՛ մեջ կո­րած ա­ռա­ջին հեր­թին քո՛, հաս­կա­նում ե՞ս, քո՛ Ե­ռա­գույնն է ծա­ծա­նում աշ­խար­հի աչ­քի ա­ռաջ՝ հի­շեց­նե­լով քար­տե­զի վրա մի կար­գին չերևա­ցող էլ Երկ­րի՛դ գո­յու­թյունն ու քո՛ գո­յու­թյու­նը, գու­ցե բա­րի՞ լի­նես քեզ նե­ղու­թյուն տալ ու շնոր­հա­կալ լի­նել նրան քեզ հա­մար ի՛ր ա­րա­ծի հա­մար ու որ­ձի ո­րոն­ման քո ա­ղեկ­տուր փնտր­տու­քի մեջ լփ­ռիկ շան պես, ան­բա­րո­յա­կա­նի կաղ­կան­ձով քա­ծա­հա­ռաչ չլի­նես օ­րեն­քի առջև բո­լո­րի հա­վա­սա­րու­թյու­նից։


Ա­սած­նե­րիս վրա մա­նի­պու­լյա­ցիա­յի փոր­ձեր չհա­մար­ձակ­վեք ա­նել։
Կրկ­նում եմ, երկ­րոր­դում, եր­րոր­դում, հա­զա­րա­պատ­կո՛ւմ՝ օ­րեն­քի ա­ռաջ բո­լո՛րն են հա­վա­սար, բայց ե­թե այդ հա­վա­սա­րու­թյան պա­հան­ջը դնում եք, դրեք ա­մե՛ն ին­չում, ա­մեն ին­չի մեջ հա­վա­սա­րու­թյան պա­հանջ՝ այդ թվում նաև ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցե­լիս, երկ­րի հա­մար ա­րյուն թա­փե­լիս, կյանք զո­հա­բե­րե­լիս, թե չէ այն­քա՜ն հեշտ է ընդ­հա­նուր ֆրազ­նե­րի տակ ծվա­րելն ու պատ­վեր կա­տա­րո­ղի հլու կեց­ված­քով տա­կից, ի­րա­կա­նում երկ­րի հիմ­քե­րի խար­խլ­ման սև գոր­ծին լծ­վե­լը, սե­ռա­փոխ­վա­ծի ա­հագ­նա­ցող կեր­պա­րով ըն­տա­նիք ու հա­վա­տի տուն քան­դե­լը, ար­ժե­հա­մա­կարգ խարխ­լե­լը։


Ես չեմ ու­զում ֆեյս­բու­քյան է­ջե­րում կար­ծիք հայտ­նած­նե­րի հետ բա­նա­վե­ճի մեջ մտ­նել՝ որ­քան էլ ինձ հա­մար ցա­վա­գին է հն­չում ֆեյս­բու­քյան օգ­տա­տեր Ար­մեն Ա­սատ­րյա­նի «այ­սինքն ոս­տի­կան­նե­րը կա­րող են գետ­նին տա­պա­լել ու աս­ֆալ­տին փռել Ռո­ման Ա­մո­յա­նի, Ար­թուր Ա­լեք­սա­նյա­նի, Միհ­րան Հա­րու­թյու­նյա­նի, Մաք­սիմ Մա­նու­կյա­նի, Սի­մոն Մար­տի­րո­սյա­նի պես տղեր­քին» սարս­ռեց­նող միտ­քը, չեմ ու­զում ո­մանց ու­նե­ցած վի­րա­վոր­վա­ծու­թյան վրա խա­ղալ, ես միայն ու­զում եմ այդ նույն ֆեյս­բու­քում դեպ­քե­րին ան­մի­ջա­պես հա­ջոր­դած իմ ար­ձա­գան­քը միայն հի­շել, ո­րով­հետև այն ինձ հա­մար դիր­քո­րո­շո՛ւմ է, կե­ցու­թյուն ու նկա­րա­գիր. «Ազ­գի թշ­նա­մի ու դա­վա­ճան է, թուրք է, քա­ռատ­ման ար­ժա­նի է յու­րա­քան­չյուր ոք, ով ձեռք է բարձ­րաց­նում Հա­յոց հիմ­նը հն­չեց­րած, Ե­ռա­գույ­նը բարձ­րաց­րած մար­զիկ-մար­զու­հի­նե­րի վրա։ Գե­տի­նը մտ­նեք... Ռո­ման Ա­մո­յան եք կա­լա­նա­վո­րու՞մ։ Որ­քան պի­տի ման­կուրտ լի­նել, ան­հի­շո­ղու­թյուն ու ան­հայ­րե­նիք՝ մեր երկ­րի ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյու­նը ներ­կա­յաց­րած այս տղա­յի վրա ձեռք բարձ­րաց­նե­լու հա­մար։ Ա­մո­յա­նը Հա­յաս­տան ա­նունն է հն­չեց­րել, ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ ա­նու­նը։ Թե՞ Հա­յաս­տան ա­նու­նը ձեզ հա­մար զա­պադ­լո է, այ մե­րա...»:


Ըն­թեր­ցո­ղի ա­ռաջ մինչև վերջ ազ­նիվ լի­նե­լու հա­մար վեր­ջին բա­ռը, որ կի­սատ­ված գրու­թյամբ է, չեմ հա­նել գրա­ռու­միցս, քան­զի աս­վածն աս­ված է, իսկ ա­սո­ղը, որ տվյալ դեպ­քում ես եմ, Աստ­ված չէ՝ մարդ­կա­յին թու­լու­թյուն­ներ չու­նե­նա­լու, հարկ ե­ղած դեպ­քում ժո­ղովր­դա­կան բա­ռու­բա­նից չօգտ­վե­լու հա­մար։ Ա­սածս ա­վել է, թե պա­կաս, նե­րո­ղամ­տու­թյուն եմ հայ­ցում, սա­կայն ես, որ գո­նե մո­տի­կից եմ առ­նչ­վել Ռո­ման Ա­մո­յա­նին ու նրա նման տղա­նե­րին և շատ լավ գի­տեմ նրանց թա­փած ա­րյուն-քր­տին­քի գի­նը, եր­բեք ու ոչ մի պա­րա­գա­յում չե՛մ կա­մե­նում, չե՛մ ու­զում նրանց գետ­նա­հա­լած տես­նել, ո­րով­հետև այս նույն կոտ­րած ձեռ­քով եմ տա­րի­ներ շա­րու­նակ գրել ու գրե­լու, որ այդ տղա­նե­րը սեր­մա­ցու տղա­ներ են, ԱԶԳ ու ԵՐ­ԿԻՐ ներ­կա­յաց­նող, ԴՐՈՇ ծա­ծա­նող, ՀԻՄՆ հն­չեց­նող։


Հար­կավ գի­տեմ, որ ըն­թեր­ցո­ղը սպա­սում է հի­շա­տա­կե­լիք ա­նուն­նե­րի հն­չեց­ման։
Այդ թվում նաև ա­ռա­վել քան հս­տակ գի­տեմ, թե մաս­նա­վո­րա­պես ում։
Սա­կայն թող ներ­վի ա­սե­լը, ես միան­գա­մայն այլ ա­նուն­ներ եմ ու­զում լսեց­րած լի­նել ու լսած լի­նել։
Ճիշտ հաս­կա­ցեք՝ խն­դի­րը Ծա­ռու­կյան Գա­գի­կը չէ, նրան ի պաշտ­պա­նու­թյուն ձայն հն­չեց­նե­լը չէ։
Միան­շա­նակ է՝ հան­ցա­գոր­ծը պի­տի պատժ­վի։
Խն­դի­րը ԵՐԿ­ՐԻՆ տեր կանգ­նելն է, տղերք, այն ԵՐԿ­ՐԻՆ, ո­րի հա­մար ա­րյուն-քր­տինք եք թա­փում, որ­քան էլ դրա մեջ առ­կա է սե­փա­կան շա­հի գոր­ծո­նը։ Ա­մեն կերպ հա՛ խու­սա­փե­ցի վեր­ջին մտ­քի ար­ծար­ծու­մից, բայց թե երևի պետք էր և այդ բարձ­րա­ձայ­նու­մը։ Եվ այ­դու­հան­դերձ Տե­սա­կին հա­վա­տար­մու­թյու­նը պա­հան­ջում է պա­տե­հա­պաշ­տու­թյան բա­ցա­ռում։
Գա­գիկ Ծա­ռու­կյան պաշտ­պա­նած Ռո­ման Ա­մո­յա՛ն չեն գետ­նա­հա­լած ա­րել։
Երկ­րի հե­ղի­նա­կու­թյան հա­մար կռիվ տված մար­զիկ են տրո­րել։
Սա՛ է խն­դի­րը։
Ես վա­խե­նում եմ, շատ եմ վա­խե­նում, որ այս­պես շա­րու­նա­կե­լու դեպ­քում մենք Ռո­ման Ա­մո­յան­ներ չե՛նք ու­նե­նա։
Հա­վա­տա­ցեք՝ չե՛նք ու­նե­նա։
Մի՞­թե սա է մեր խն­դի­րը։
Գեր­խն­դի­րը։
Սթափ­վել է պետք։
Ո­չինչ ա­վե­լի չէ ԵՐԿ­ՐԻՑ։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 5330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ