Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ

Հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ
23.07.2020 | 15:13

Այսօր սկսվել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:


«Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։ Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները»,- գրել է նա:

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ