Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Ո՞վ է հաջորդը հեռանալու «Իմ քայլից»

Ո՞վ է հաջորդը հեռանալու «Իմ քայլից»
10.09.2020 | 13:07

Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով: Ֆեյսբուքում Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ։ Նման քայլի հիմնապատճառը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»: Նա շեշտել է, որ կցանկանար` իր մանդատից հրաժարվելու քայլը դիտվի որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ, որ զարգացումները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, «հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները»:


Ըստ նրա` փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված:

Դիտվել է՝ 3354

Մեկնաբանություններ