Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանն իր անվտանգությունը կապահովի թե ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, թե առանց

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանն իր անվտանգությունը կապահովի թե ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, թե առանց
30.09.2020 | 16:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն ի վիճակի է իր անվտանգությունն ապահովել թե ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, թե առանց:

«ՀԱՊԿ մասնակցությունը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն համագործակցում ենք կազմակերպության մեր գործընկերների հետ, տեղեկացնում ենք նրանց ստեղծված կացության մասին։ Իր անվտանգությունը, սակայն, Հայաստանը պատրաստ է ապահովել թե ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, թե առանց», - TACC գործակալության փոխանցմամբ՝ նշել է Փաշինյանը։ Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ռուսաստանի ներգրավումը ղարաբաղյան հակամարտությունում։ «Առայժմ մենք չենք զգում նաև ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ներուժի օգտագործման կարիքը։ Անհրաժեշտության դեպքում, սակայն, դրա իրավական բոլոր հիմքերն առկա են», - ընդգծել է Փաշինյանը։

Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ