Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արծրուն Հովհաննիսյան. Ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն

Արծրուն Հովհաննիսյան. Ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն
03.10.2020 | 13:20

Մեր մարտական ոգին շատ բարձր է, երախտիքի խոսք պետք է ասեմ մեր ժողովրդին, ահավոր հզոր ոգի կա, համազգային պոռթկումը՝ զորքերից մինչև բնակչություն շատ բարձր է՝ Առաջին ալիքի հատուկ թողարկմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա պատմեց մարտական գործողություններում հերոսություններով աչքի ընկած զինծառայողների մասին։

«Մռովի լեռնաշղթայի հատվածում սովորական ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն, մարտավարական գրագիտություն: Ըստ անհրաժեշտության, երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է՝ հասկանալով, որ չի կարող պահել գերակայող ուժերի ազդեցության տակ, հակառակորդին մոլորության մեջ է գցել, սպասել է հարմար պահի և գրոհել է ու դիրքը հետ վերցրել»: Նա նաև պատմեց, որ մի հայտնի դիրք կա, որտեղ սպան, ով շարքային զինվոր է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ, այսօր վաշտի հրամանատար է, բացարձակ հերոսություն է դրսևորել իր անձնակազմի հետ՝ մեծ վնասներ հասցնելով հակառակորդին:

«Ընթանում է հինգերորդ սերնդի պատերազմ՝ մասամբ բացառություններով»,-ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ստեփանակերտին խփելը, կարելի է ասել, անզորության ճիգեր են Ադրբեջանի կողմից: «Մենք դեռ չենք կիրառել ողջ պոտենցյալը»,-ասաց նա և նշեց, որ մենք չենք հարվածում խաղաղ բնակչությանը: Նա շեշտեց, որ զորքը ոչ սննդամթերքի, ոչ էլ քաղցրավենիքի պակաս չունի:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ