ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մեխակավանը Ջաբրայիլ չի դարձել

Մեխակավանը Ջաբրայիլ չի դարձել
04.10.2020 | 20:46

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը) բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի՝ ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու բոլոր հարձակողական գործողությունները», - նշել է նա:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ