Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ըստ ՌԴ արտաքին հետախուզության տեղեկությունների, ԼՂ հակամարտության գոտում ներգրավվում են վարձկան զինյալներ

Ըստ ՌԴ արտաքին հետախուզության տեղեկությունների, ԼՂ հակամարտության գոտում ներգրավվում են վարձկան զինյալներ
06.10.2020 | 21:52

Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվորեն ներգրավվում են վարձկան զինյալներ՝ Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներից։

«Ըստ տվյալների, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրայի», «Ֆիրքաթ Համզայի», «Սուլթան Մուրադի», ծայրահեղական քրդական խմբավորումների գրոհայինները տեղափոխվում են հակամարտության գոտի: Ավելին՝ մենք խոսում ենք հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին, որոնք փող աշխատելու ակնկալիքներ ունեն ղարաբաղյան նոր պատերազմում», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր հավաքատեղի, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջան և Հայաստանին հարող պետություններ, ներառյալ՝ Ռուսաստան», - ընդգծել է Նարիշկինը:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ