ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչու հետախուզության սխալի համար «պատասխան տվեց» Արգիշտի Քյարամյանը

Ինչու հետախուզության սխալի համար «պատասխան տվեց» Արգիշտի Քյարամյանը
10.10.2020 | 13:10

«Ժողովուրդը» գրում է.

«2018-ի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ ԱԱԾ տնօրեն է պաշտոնանկ լինում: Եվ թեև հրապարակումներ եղան, որ Քյարամյանին աշխատանքից հեռացրել են սորոսական շրջանակների հետ կապ ունենալու համար, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հեռացնելու պատճառը կարծես թե դա չի եղել: Քյարամյանը սորոսական շրջանակների հետ կապ չունի, պարզապես Քյարամյանին ասել են, որ նրա հեռացումը կապ ունի դավաճանության դեպքի բացահայտման հետ: Դրանից հետո աշխատանքից ազատվեց ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Վազգենի Շահումյանը: Նկատենք, որ, ամեն դեպքում, այս ազատումների պատճառաբանությունը հարցեր է առաջացրել, որ պատերազմի ժամանակ կամ, առհասարակ, բանակում դավաճանական դեպքերի բացահայտմամբ պետք է զբաղվի Զինված ուժերի հակահետախուզությունը, այլ ոչ թե ԱԱԾ տնօրենը կամ հակահետախուզությունը միայն: Դիրքում նման հայտարարությունների համար անձը պետք է գտնվեր Զինված ուժերի հակահետախուզության տեսադաշտում և պատասխանատվության ենթարկվեր այդ օղակի միջոցով: Բայց հետաքրքիր է, որ այս դեպքում աշխատանքից ազատվում և պատժվում են ոչ թե Հայաստանի կամ Արցախի Հանրապետության ռազմական հակահետախուզության ոլորտի պատասխանատուները, այլ ՀՀ ԱԱԾ պաշտոնյաները:

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ