ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արայիկ Հարությունյան. Ադրբեջանը կրկին անտարբեր է իր զոհերի նկատմամբ

Արայիկ Հարությունյան. Ադրբեջանը կրկին անտարբեր է իր զոհերի նկատմամբ
11.10.2020 | 14:42

Պայմանավորվածության համաձայն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, հոկտեմբերի 11-ին արդեն պետք է սկսվեր ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, սակայն Ադրբեջանը կրկին անտարբեր է իր զոհերի նկատմամբ, ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի նկատմամբ, իր հայրենակիցների, իր ազգի, իր ժողովրդի ներկայացուցիչների դիակների փոխանակման առումով, որ գտնվում են առաջնագծում, իսկ դա օրերի ընթացքում մեծ աղետ է դառնալու: Պատկերացրեք՝ այդ իշխանությունը, հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, անտարբեր է, անտարբեր է ոչ միայն ժողովրդի կյանքի, այլ նաև իր զոհերի նկատմամբ, որոնք գնացել են իր հրամանով ինչ-որ առաջադրանք կատարելու»,-ասաց Հարությունյանը:

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ