Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բա­ցա­ռիկ սխ­րանք­ներ գոր­ծող­նե­րը

Բա­ցա­ռիկ սխ­րանք­ներ գոր­ծող­նե­րը
13.10.2020 | 00:01

Այս օ­րե­րին կր­կին հա­մոզ­վում ենք, որ մեր բա­նակն ա­մե­նա­մար­տու­նակն է տա­րա­ծաշր­ջա­նում: Յու­րա­քան­չյուր զին­վոր ու սպա՝ ռազ­մա­վա­րա­կան գի­տե­լիք­նե­րով զին­ված, հայ­րե­նի­քի ա­ռաջ­նագ­ծում է կանգ­նած՝ ան­գամ պատ­րաստ լի­նե­լով սե­փա­կան ան­ձը զո­հե­լու հա­նուն հայ­րե­նի­քի ու հայ­րե­նա­կից­նե­րի: Նրանց յու­րա­քան­չյու­րին ու­ղեկ­ցում է հայ­րե­նա­պաշ­տու­թյան գա­ղա­փա­րը: Այ­սօր սահ­մա­նը հս­կող յու­րա­քան­չյուր զին­վոր հե­րոս է՝ իր կեր­պա­րով, քա­ջա­գոր­ծու­թյուն­նե­րով և սուրբ գոր­ծին նվիր­ված լի­նե­լով:


Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հոկ­տեմ­բե­րի 4-ին պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հինգ զին­ծա­ռա­յող­նե­րի շնոր­հել է «Ար­ցա­խի հե­րոս» բարձ­րա­գույն կո­չում՝ հանձ­նե­լով «Ոս­կե ար­ծիվ» շքան­շան:
Դա­վիթ Լյո­վա­յի Գրի­գո­րյան. սեպ­տեմ­բե­րի 27-ից ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցե­լով՝ հասց­րել է Կա­րա­խամ­բի­լիի և Ֆի­զու­լիի հատ­վա­ծում խո­ցել 15 տանկ և հետևա­կի 1 մար­տա­կան մե­քե­նա: Դա­վի­թը շա­րու­նա­կում է հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան սուրբ գոր­ծը։
Թա­լի­շի ուղ­ղու­թյամբ Էդ­գար Էդ­վար­դի Մար­կո­սյա­նը խո­ցել է 10 տանկ՝ ա­մուր պա­հե­լով ի­րեն վս­տահ­ված հատ­վա­ծը:
Կա­րա­խամ­բի­լիի և Ֆի­զու­լիի հատ­վա­ծում 9 տանկ և 1 միա­վոր ավ­տո­տեխ­նի­կա է խո­ցել Յու­րա Հայ­կա­րա­մի Ա­լա­վեր­դյա­նը։
Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից գն­դա­պետ Սեր­գեյ Սլա­վի­կի Շա­քա­րյա­նը կազ­մա­կեր­պել է հա­կա­ռա­կոր­դի դեմ բազ­մա­տան­կա­յին և հետևա­կա­յին գրոհ­ներ՝ պատ­ճա­ռե­լով մեծ կո­րուստ­ներ:


Դա­վիթ Վա­նի­կի Ղա­զա­րյա­նը պարգևատր­վել հետ­մա­հու: Նա վա­րել է մար­տը «ոչ մի քայլ հետ» սկզ­բուն­քով:
Նա­խա­գահ Հա­րու­թյու­նյա­նը վս­տա­հեց­նում է, որ հե­րոս­նե­րին գնա­հա­տե­լու աշ­խա­տան­քը կո­չում­նե­րով չի սահ­մա­նա­փակ­վե­լու:
Ա­վե­լի վաղ՝ հոկ­տեմ­բե­րի 1-ին, «Ար­ցա­խի հե­րոս» բարձ­րա­գույն կոչ­մանն ար­ժա­նա­ցել էր լե­գեն­դար հրա­մա­նա­տար Կա­րեն Ջա­լա­վյա­նը: Նա­խա­գահ Հա­րու­թյու­նյանն ա­սում է, որ այդ ո­րո­շու­մը կա­յաց­րել է՝ հաշ­վի առ­նե­լով ան­ձամբ Կա­րեն Ջա­լա­վյա­նի և նրա գլ­խա­վո­րած ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ցու­ցա­բե­րած սխ­րանք­նե­րը և Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծում ներդ­րած կարևոր ա­վան­դը:
Իս­պա­նիա­յում հաս­տատ­ված և գոր­ծա­րար կյան­քում շո­շա­փե­լի հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­սած Ար­մեն Կնյա­զյա­նը հոկ­տեմ­բե­րի 12-ին Ար­ցա­խի նա­խա­գա­հի հրա­մա­նով հետ­մա­հու ար­ժա­նա­ցել է «Ար­ցա­խի հե­րոս» բարձ­րա­գույն կոչ­ման։ Նա­խա­գահն իր գրառ­ման մեջ նշել է, որ Ար­մե­նի հետ ծա­նո­թա­ցել էր 2016 թվա­կա­նի Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին։

Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­Ն

Լուսանկարներ

. .
  • Դա­վիթ Վա­նի­կի Ղա­զա­ր­յան
  • Արմեն Կ­ն­յազ­յան
  • Դա­վիթ Լյո­վա­յի Գրի­գո­րյան
  •  Կա­րեն Ջա­լա­վ­յան
  • Յու­րա Հայ­կա­րա­մի Ա­լա­վեր­դ­յան
  • Էդգար Էդ­վար­դի Մար­կո­ս­յա­ն
Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ