ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կյանքը Բերձորում ընթանում է իր հունով

Կյանքը Բերձորում ընթանում է իր հունով
23.10.2020 | 14:48

Ռուսական EADaily կայքի թղթակիցը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Բերձոր քաղաք և փաստել, որ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը Արցախին կապող ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը իրենց վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Թղթակցի խոսքով՝ քաղաքն ապրում է իր բնականոն հունով, պատերազմի մասին հուշում են միայն հրետանու բարձր լսվող ձայները։


Բերձորի քաղաքապետ Դավիթ Դավթյանը լրագրողի հետ հարցազրույցում նշել է, որ ադրբեջանցիներն փորձում են գրավել տարածաշրջանի հարավային ծայրամասերը՝ որոնց թվում է նաև Բերձորը, որպեսզի Արցախը կտրեն Հայաստանից։


«Իհարկե, նրանք նպատակ ունեն 1990-ականների նման Արցախը «կտրել» Հայաստանից, սակայն դա նրանց թույլ չենք տա։ Գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, երբ Ղարաբաղը բաժանված էր Հայաստանից և հայ բնակչության վտարման քաղաքականություն էր իրականացվում: Այս տարածքը մեր հայրենիքն է, այստեղ երեխաներ ենք մեծացրել, տներ ենք կառուցել և ոչ մի տեղ չենք գնալու»,- նշել է քաղաքապետը։ Նրա խոսքով՝ ճանապարհն իրենց վերահսկողության տակ առնելու մասին լուրերն Ադրբեջանին անհրաժեշտ են զինվորների և սեփական ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու համար։

«Իհարկե, կխոսեն այդ մասին, բայց հիմա այստեղ եք ու տեսնում եք, որ մարդիկ հանգիստ են, բարձր են պահում իրենց մարտական ոգին, կյանքն ընթանում է իր հունով։ Ճանապարհի արգելափակումը Արցախի և հենց Հայաստանի վերջ կնշանակի, քանի որ մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել։ Բայց այս ճանապարհի համար պայքարելու ենք մինչև վերջին մարդը»,- նշել է քաղաքապետը։ Բերձորի բնակիչների մեծ մասը չի հեռացել քաղաքից․ եթե Ստեփանակերտում բնակիչները նկուղներում են ապրում, այստեղ շատերն անգամ իրենց բնակարաններում են շարունակում մնալ։

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ

="addthis_button_google_plusone_share">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը