ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դադիվանքում ոչ թե սելֆի անել, այլ աղոթել էր պետք

Դադիվանքում ոչ թե սելֆի անել, այլ աղոթել էր պետք
24.11.2020 | 22:23

Վաղը՝ նոյեմբերի 25-ին, Քարվաճառի շրջանը կանցնի Ադրբեջանին: Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ՝ մեր սրբատեղիներից մեկը՝ Դադիվանքը, կմնա ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց դեռ հայտնի չէ՝ կկարողանա՞նք այնտեղ նորից աղոթք անել, թե՞ ոչ: Ճակատագրի հեգնանաք ասես լինի՝ մեր սրբությունը ոչ թե մենք, այլ ռուսն է պաշտպանում: Փոխարենը մինչև նախանշված ժամկետի ավարտը շտապում ենք վանական համալիր, «սելֆի» անում այնտեղ ու լուսանկարը, եկեղեցին կորցնելու հուզառատ գրառման հետ մեկտեղ, հրապարակում Facebook-ում: Որքանով է արդարացի մեր հավատքը, իսկապես չգիտեմ, որքանով ենք հետևում ու հավատում Տիրոջ զորությանը, դա էլ հարց է: Տարին մեկ անգամ գոնե Աստծո տուն ոտք չենք դնում, առ Աստված չենք աղոթում, Տիրոջը տվածի ու արարածի համար շնորհակալություն չենք հայտնում, բայց այսօր «սգում» ենք Դադիվանքի կորուստը: Բացի «սելֆին» ու լացակումած գրառումը պետք է նաև աղոթել ու հավատալ: Հավատալ ոչ թե շինծու կուռքերին, այլ կենդանի Աստծուն: Քանի-քանի մարդու եմ հանդիպել, որ թե՛ պատերազմի օրերին, թե՛ պատերազմից հետո հավատում ու երկրպագում է «Աստված Նիկոլին», հետո արցունքն աչքերին Դադիվանքին հրաժեշտ տալու գնում: Իհարկե, դատողը ես չեմ, բայց այդ մարդկանց ո՛չ ցավին եմ հավատում, ո՛չ՝ ապրումներին:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 10057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ