ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Ադրբեջանցիները սահման գծելով գալիս են, Կապան են հասել»

«Ադրբեջանցիները սահման գծելով գալիս են, Կապան են հասել»
01.12.2020 | 23:06

«Ամեն ինչ նորմալ է, երեկ եմ եկել, Սիսիանում եմ եղել, մեր խաղաղապահ զորքերը և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է, հասել են Կապան համայնքի տակ, որևէ արտառոց բան չկա, ամեն ինչ նորմալ է։ Եվ Նախիջևանի սահմանի հետ կապված՝ Սիսիանը կրկին սահման ունի, այնտեղ էլ խոսել եմ տղաների հետ, ամեն ինչ նորմալ է»,-լրագրողների հարցին, թե ինչ վիճակ է այժմ Սյունիքի մարզում այսպես է արձագանքում «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Կարեն Համբարձումյանը։


Նա նաև վստահեցնում է՝ արտահերթ ընտրությունների հարց խմբակցության ներսում չի քննարկվել։ Ավելին՝ բոլորին հորդորում է միասնական լինել, մեկ բռունցք դառալ։ «Միասնական պետք է առաջ նայենք, ու ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա բաներ կան, որ չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ եթե միասնական լինենք, ամեն ինչ լավ է լինելու»,- ընդգծում է իշխանության ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 3831

Մեկնաբանություններ