Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Նիկոլ Փաշինյանի ներկայությունն ինձ համար ցանկալի չէ, տհաճ է, հետևաբար իր ներկայությամբ ես հոգեհանգստի կարգ չեմ մատուցել

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Նիկոլ Փաշինյանի ներկայությունն ինձ համար ցանկալի չէ, տհաճ է, հետևաբար իր ներկայությամբ ես հոգեհանգստի կարգ չեմ մատուցել
07.12.2020 | 22:56

Իր ներկայությունն ինձ համար ցանկալի չէ, տհաճ է, հետևաբար իր ներկայությամբ ես հոգեհանգստի կարգ չեմ մատուցել՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ հոգեհանգստի կարգ չի մատուցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

«Ես չեմ ուզել իր ներկայությամբ հոգեհանգստյան կարգ կատարել, և դա ցանկացած հոգևորականի իրավունքն է։ Հոգևորականը պարտավորված չէ որևէ տեղ որևէ կարգ մատուցել՝ որևէ մեկի ցանկությամբ»,-ասաց նա։ Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ հոգեհանգստի կարգ, այնուամենայնիվ, մատուցվել է․ «Մատուցել է այն հոգևորականը, ում համար տհաճ չէ վարչապետի ներկայությունը»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր՝ հարգանքի տուրք մատուցելու 1988-ի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ