Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Փաշինյանը խնդիր չի տեսնում եկեղեցականների՝ իր հրաժարականի կոչով հանդես գալու մեջ

Փաշինյանը խնդիր չի տեսնում եկեղեցականների՝ իր հրաժարականի կոչով հանդես գալու մեջ
09.12.2020 | 20:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում եկեղեցականների՝ իր հրաժարականի կոչով հանդես գալու մեջ: ԱԺ ամբիոնից՝ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նա նշեց.

«Ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ եկեղեցու ներկայացուցիչները հանդես են եկել կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրն, առավել ևս հայրապետերն, ունեն իրենց դիրքորոոշումն արտահայտելու անքակտելի իրավունք: Ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ կերպ վտանգի տակ չենք դնելու, բայց աթոռներից էլ չեն կառչելու՚:

Դիտվել է՝ 2897

Մեկնաբանություններ