Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Twitter-ն արգելափակել է Հայաստանի կառավարության հետ կապված 35 հաշիվ, որոնք աշխատում էին Ադրբեջանի դեմ

Twitter-ն արգելափակել է Հայաստանի կառավարության հետ կապված 35 հաշիվ, որոնք աշխատում էին Ադրբեջանի դեմ
24.02.2021 | 17:59

Twitter ընկերությունը հայտարարել է, որ ընդմիշտ արգելափակել է 373 հաշիվ:
100 հաշիվ կապված է Ռուսաստանի հետ:

Ընկերությունը հեռացրել է Իրանի հետ կապված շուրջ 130 հաշիվ: Twitter-ն արգելափակել է ՀՀ կառավարության հետ կապված 35 հաշիվ: «Այս հաշիվները ստեղծվել են Ադրբեջանի դեմ ուղղված հաղորդագրությունները խթանելու համար», - նշում են ընկերությունից:

Դիտվել է՝ 128390

Մեկնաբանություններ