Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Գևորգ Դանիելյան. Սա Երկիրը օրհասական վիճակից համատեղ ուժերով հանելու մարտահրավեր է

Գևորգ Դանիելյան. Սա Երկիրը օրհասական վիճակից համատեղ ուժերով հանելու մարտահրավեր է
08.05.2022 | 13:50

Ազգային շարժումը չընկրկեց, անցնելով բոլոր փորձությունների միջով, այն «չմարեց», ինչպես սիրում են անտեղի կրկնել քարոզիչները, ճիշտ հակառակը՝ միանշանակ հզորացավ, շրջադարձը բացառվում է.


- ոչ ոստիկանական զանգվածային, բացահայտ հանցավոր բռնությունները (չխնայեցին նաև սահմանադրական անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորներին, անչափահաս երեխաներին, կանանց ու ծերերին),


- ոչ միջազգային իրավապաշտպան կառույցների ու կազմակերպությունների խրախուսանք քողարկող քար լռությունը,


- ոչ առաջին նախագահի՝ սեփական վարկանիշը հերթական անգամ հարվածի տակ դնելու գնով նետած փրկօղակը,


- ոչ կեղծ, ագրեսիվ ու մանիպուլյացիոն վարչական քարոզչամեքենան,


- վերջապես, ոչ աննախադեպ անբարենպաստ եղանակային պայմանները ուղղակի ի զորու չեղան կոտրելու իր էությամբ համազգային շարժումը։


Հ.Գ. Նրանք, ովքեր հետևություն անելուց էին խոսում, այդ թվում՝ Հայ Եկեղեցու հասցեին, ճիշտ ժամանակն է, մի փոքր էլ՝ ուշացած, որ այլ, արդեն իրատեսական հետևություններ անեն։ Սա անձերի խնդիր չէ, սա Երկիրը օրհասական վիճակից համատեղ ուժերով հանելու մարտահրավեր է, մի տարվեք ինքնախաբեությամբ և մի թույլ տվեք, որ Հայաստանը դառնա օտար շահերի բախման փորձադաշտ:

Դիտվել է՝ 8673

Մեկնաբանություններ