Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դիմանալու չի. Ավետիք Իշխանյան

Դիմանալու չի. Ավետիք Իշխանյան
01.06.2022 | 11:35

Նորից ու նորից նայում եմ ոստիկանության տարբեր՝ արնագույն, մահագույն բերետավոր ենիչերիների վայրագությունները։ Նայում ես դրանց ոչինչ, բացի երբեմն չարություն ու բթություն արտահայտող կացնային դեմքերին ու մտածում․ չէ՞ որ ենիչերիների մեջ մեծ թիվ են կազմել հայկական ընտանիքներից առևանգված տղաները, որոնք դաժանորեն են վարվել իրենց ծնողների նկատմամբ։

Եվ մտածում ես, որ այս նույն բթամիտ-ենիչերի- բերետավորները, հանուն փողի, պատրաստ են զինվորագրվել Ադրբեջանի կամ Թուրքիայի բանակում, հարձակվել Հայաստանի վրա և կոտորել իրենց հայրենակիցներին։ Սակայն, ի՞նչ տարբերություն, Ալիևի՞ն, Էրդողանի՞ն, թե՞ բռնապետիկին ծառայել։

Դիտվել է՝ 6845

Մեկնաբանություններ