Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ասում են

Ասում են
28.10.2022 | 07:51

Տարածքային այն կորուստները, որոնց մասին խոսում ենք, յուրաքանչյուր ագրեսիայի դեպքով Հայաստանի Հանրապետությանը նվազագույնը 20-30 տարի արդեն հետ են շպրտել։

Սա գլոբալ խնդիր է Հայաստանի և Արցախի պաշտպանական և անվտանգային տեսանկյունից։ Եվ եթե թեման քննարկենք 10, 20, 30, 40, 50 տարվա կտրվածքով, Հայաստանն արդեն հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ-ում ու Արցախում ապրող ցանկացած անձի համար տասնամյակներով լուրջ սպառնալիքներ են կուտակված:


Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 43187

Մեկնաբանություններ