Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երկակի ստանդարտների երկերեսանի քաղաքականություն

Երկակի ստանդարտների երկերեսանի քաղաքականություն
09.05.2023 | 20:49

Ալիևն ու իր շրջապատը վերջին ամիսներին շատ են խոսում ադրբեջանցի փախստականների Ղարաբաղ և Հայաստան վերադարձի մասին: Ռուսական ու եվրոպական կենտրոններում լուռ են կամ առանց դիրքորոշման անիմաստ մեկնաբանություններ են անում: Ի դեպ, հետաքրքիր է այն, որ ադրբեջանից տեղահանված հայ փախստականների վերադարձի մասին լռում են կամ էլ կրկին վերացական արտահայտություններ են անում մարդու իրավունքների մասին: Այս պարագայում մոռացության է մատնվում էթնոքաղաքական կոնֆլիկտները մարելու միջոցներից առաջնային նշանակություն ունեցող գործիքներից մեկը. որն է՝ արդեն երկարատև և խորքային թշնամության և անհանդուրժողականության մեջ ընկղմված էթնիկ բնակչության տարանջատումը և տեղափոխությունը/հարկադիր տեղահանությունը, կոնֆլիկտը արմատապես մարելու համար: Թերևս ամենացայտուն օրինակը Հակաֆաշիստական կոալիցիայի դաշնակիցների կողմից վեց միլիոն գերմանացիների տեղահանությունն էր Լեհաստանին, Չեխիային և ԽՍՀՄ-ին անցած գերմանական տարածքներից: Այդ մեծ տեղահանության արդարացումը հետպատերազմյան Եվրոպայում ազգամիջյան բախումների և նոր պատերազմների կանխումն էր: Ի դեպ, սերբ, խորվաթ և մուսուլման բնակչության լայնածավալ տեղափոխություններ իրականացվեցին նաև 1990-ական թթ. բոսնիական հակամարտության կարգավորման ընթացքում: Ասելիքս այն է, որ հայերին ու ադրբեջանցիներին նորից խառը բնակություն պարտադրելով «հումանիստները» աչք են փակում այն իրողության վրա, որ թշնամությունն ու հակակրանքը հաղթահարելու համար դեռ երկար ժամանակ է պետք: Չեմ կարծում, թե քաղաքական գիտելիքներ ունեցող մարդը չի հասկանում այս պարզունակ ճշմարտությունը: Սակայն, հասկանալով պնդել փախստականների «իրավունքների» մասին, նշանակում է տառապել արյան տեսարանների ծարավով: Ահա թե ինչ ահավոր բան է մեծ տերությունների երկակի ստանդարտների երկերեսանի քաղաքականությունը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3340

Մեկնաբանություններ