Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հասկացանք` պատվեր եք կատարում, բայց էդ աստիճան իշավարի՞

Հասկացանք` պատվեր եք կատարում, բայց էդ աստիճան իշավարի՞
15.08.2023 | 20:25

Արդեն կասկածում եմ, որ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված որոշումները, օրենքները, մասնավորապես խիստ հայրենասիրական խավարտով մատուցվողները վճարվում են...

Հապճեպ ընդունեցին «Բռնազավթած տարածքների մասին օրենքը», դրան հետևեց Հակարիի կամրջի անցակետն ու Արցախի խուլ շրջափակումը:

Հիմա էլ, խիստ հայրենասիրական որոշում են նախատեսում ընդունել՝ դիմել ՀՀ ԱԺ-ին, որպեսզի Հայաստանը , «... անջատում հանուն փրկության» հիմնավորումով ճանաչի Արցախի

անկախությունը:

Նման «էշ հայրենասիրությունը» երկու նպատակ ունի:

ԱՌԱՋԻՆ- Եթե ՀՀ Աժ -ն հանկարծ ճանաչի Արցախի

անկախությունը, Ադրբեջանը միջազգային

հանրության բուռն ծափերի ներքո 48 ժամ հետո

կմտնի Ստեփանակերտ:

ԵՐԿՐՈՐԴ- Եթե ՀՀ ԱԺ-ն մերժի, կսկսվի վակխանալիա`

Հասե՜ք, Հայաստանի իշխանությունն Արցախը չի

ուզում փրկել:

Ա՜յ չալ տրեխավոր հայրենասերներ, հասկացանք` պատվեր եք կատարում:

Պատվերն էլ ձրի չի, փողից էլ հոտ չի գալիս:

Բայց ախր էդ աստիճան իշավարի՞...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3354

Մեկնաբանություններ