Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում

Ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում
31.08.2023 | 13:55

Ուկրաինական Զելենսկու հայկական կլոնը հայտարարել է, որ ընտրություններից հետո ո՛չ ՔՊ-ին կմիանա, ո՛չ «նախկիններին»:

Չգիտեմ՝ նախկիններ ասելով ում նկատի ունի, դա թողնենք իր երևակայությանը (կարծես թե նորերը մի ... են, ինքն էլ դրանց հպարտ ներկայացուցիչն է) ու փորձենք հասկանալ ասածի իմաստը:

Իմաստը հետևյալն է. եթե այնպես ստացվի, որ կոալիցիա կազմելու պահանջ առաջանա ընդդեմ ՔՊ-ի, ու դրանով սկսվի իշխանափոխության ընթացքը, ապա ինքը դա կտապալի:

Հիմա սա քաղաքական լեզվով բացատրենք: Փաստորեն, ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում, որպեսզի թույլ չտա ՔՊ-ի տապալումը և ընտրությունները գոնե երկրորդ փուլ տանի:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2722

Մեկնաբանություններ