Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

ՈՒ՞ր եք, ինչու՞ ձեն չեք հանում

ՈՒ՞ր եք, ինչու՞ ձեն չեք հանում
01.09.2023 | 20:59

Պատկերացնու՞մ եք, եթե Արմեն Աշոտյանի կրթության և գիտության նախարար եղած ժամանակ սեպտեմբերի

1-ին դպրոցում չլինեին դասագրքեր:

Ապա ինչքա՜ն սորոսական, «երեխայի» իրավունքի պաշտպան ու այլ կեղծավոր փողամոլներ մի այլ կարգի համաշխարհային աղմուկ կբարձրացնեին, մազերը կպոկեին (իրենց մազերը), ինչ ասուլիսներ ու ակցիաներ կլինեին...

Բա ու՞ր եք, ա՛յ բ...ի տղերք:

Ինչու՞ ձեն չեք հանում:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 4434

Մեկնաբանություններ