Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարո՞ղ է մի օր պարզվի, որ Թուրքիայի կառավարությունն է իրականում Հայաստանում զորակոչ և զորահավաք իրականացնողը

Կարո՞ղ է մի օր պարզվի, որ Թուրքիայի կառավարությունն է իրականում Հայաստանում զորակոչ և զորահավաք իրականացնողը
02.09.2023 | 14:37

Ադրբեջանի պառլամենտում, որը կոչվում է Միլի Մեջլիս, երբեք չի քննարկվել այն հարցը, որ հնարավոր է՝ Հայաստանի բարձր իշխանությունները հավաքագրված լինեն թուրքական հատուկ ծառայությունների կողմից:

Պատճառները բնականաբար պարզ են՝ ավտորիտար ռեժիմ, պառլամենտում խոսքի ազատության սահմանափակումներ, ինչպես նաև հարցի նույնիսկ թեթև ակնարկումը կարող է լուրջ վնաս հասցնել ադրբեջանա-թուրքական հարաբերություններին:

Իսկ Հայաստանի պառլամենտն ինչու՞ է շրջանցում այս հարցը:

Կա շատ կանկրետ մեղադրանք Արարատ Միրզոյանի հետ կապված:

Հայաստանի իշխանություններն անթաքույց հանդես են գալիս թուրքական շահերի սպասարկմամբ, ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում: Նրանց կառավարման տարիներին տեղի է ունեցել թուրքական պետությունների երկրորդ հաթանակը վերջին հիսուն տարվաընթացքում:

Բյուրրոկրատական և քաղաքական համակարգի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ նախկինում անցել են վեապատրաստումներ կամ փորձի փոխանակման համար հաճախակի այցելել են Թուրքիա, այնտեղ կրթություն են ստացել:

Հայաստանի պառլամենտը, գրողը տանի, այս կարևորագույն հարցն ինչու՞ է շրջանցում:

Իսկ կարո՞ղ է մի օր պազվի, որ արգելքը հենց Թուրքիայից է:

Իսկ կարո՞ղ է մի օր պարզվի, որ այս եղանակով թուրքերը սկսել են բնաջնջել հայ տղամարդկանց:

Իսկ կարո՞ղ է մի օր պարզվի, որ Հայաստանում

ուլտրա-ազգայանական լոզունգների հետևում կանգնած է հենց Թուրքիան:

Իսկ կարո՞ղ է մի օր պարզվի, որ Թուրքիայի կառավարությունն է իրականում Հայաստանում զորակոչ և զորահավաք իրականացնողը:

Վերջում ևս մեկ անգամ. ինչու՞ հայկական Միլի Մեջլիսը, այսինքն պառլամենտը, մատը մատին չի խփում՝ թուրքական գործակալական ցանցի` հույժ կարևոր այս հարցի համար:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3952

Մեկնաբանություններ