Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կռիվ հայոց պատմության մեծագույն подонок-ների դեմ

Կռիվ հայոց պատմության մեծագույն подонок-ների դեմ
11.10.2023 | 18:30

Լրացավ վեցերորդ տարին, ինչ կռիվ եմ տալիս հայոց պատմության մեծագույն подонок-ների դեմ։

Կլո՛ր վեց տարի։

Տասնյակ հազարավոր մարդիկ ինձանից իմացան, թե ինչ է տեղի ունեցել, և թե ինչ կարող է տեղի ունենալ։

Բայց միևնույն է, տեղի ունեցավ։

2019-ին մի կնոջ ասացի, որ սա իր գործողություններով պատերազմ է հրահրում, որ երկիրը լցնելու է դագաղներով։ Նայեց դեմքիս, ասաց.

- Էս ի՞նչ ես խոսում, խմա՞ծ ես, թե՝ ուռած։

Ողջ արածս անօգուտ էր։

Ո՛չ մի բան փոխել չհաջողվեց։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ