Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղոթք երկնային զորքի միջնորդությամբ

Աղոթք երկնային զորքի միջնորդությամբ
28.11.2023 | 00:01

Սրբեր և սիրվածներ ամենասուրբ Երրորդությունից, սպասավոր հոգիներ, Գաբրիել, Միքայել, ՈՒրիել, Ռափայել` հրեշտակներ ու հրեշտակապետներ, պետություններ և իշխանություններ, զորություններ և տերություններ, սերովբեներ և քերովբեներ, հոգեղեն աթոռներ, հրեղեններ, բոցեղեններ, լուսեղեններ և մնացած բոլոր այլ երկնայիններ, որոնց առջև ընկնում և երկրպագում եմ ձեզ զարդարող Տեր Աստծուն, և ձեզնից խնդրում եմ հայցել Տիրոջից իմ հանցանքների թողություն և մեղքերի քավություն:

Քանի որ ձեզ տրված է համարձակություն բարեխոսելու բոլոր մեղավորների համար: Որովհետև դուք սուրբ եք և մնում եք ամենասրբի մոտ:

Դուք անմարմին եք և անմեղանչական, իսկ ես մարմնավոր եմ և մեղանչական:

Դուք անմահ եք և լույսի մեջ բնակվող, իսկ ես` մահկանացու և մեղքի խավարով ծածկված: Դուք թեթևընթաց եք և մտքից արագ, իսկ ես` մեղքով ծանրացած և հանցանքով մոլոր:

Դրա համար աղերսում եմ ձեզ, աղաչեցեք ինձ համար Տիրոջը, թողություն հայցեցեք բազում հանցանքներիս, քանի որ մարդասերն ինքն իսկ համաձայն է կորուսյալիս փրկության: Տարագրվածիս խնդրանքը մի՛ մատնեք անուշադրության, այլ մեղուցյալիս աղաչանքը միացնելով ձեր ամենամաքուր մաղթանքներին` մատուցեցեք կորածիս որոնողին, որ իմ փրկությամբ Տերը ձեզ ուրախություն տա երկնքում, իսկ ես, ձեր միջնորդությամբ մեղքերից սրբվելով և բոլոր հանցանքներից ազատվելով, փառավորեմ ձեզ հետ ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ ԳԱՌՆԵՑԻ

Դիտվել է՝ 3209

Մեկնաբանություններ