Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այսրոպեական Հ.Հ.-ն հաշվի չի առել` հայկական «խաչմերուկում» հաստատվելու համար Ամուլսարից շատ ավելի բարձր լեռներ կան

Այսրոպեական Հ.Հ.-ն հաշվի չի առել` հայկական «խաչմերուկում» հաստատվելու համար Ամուլսարից շատ ավելի բարձր լեռներ կան
13.01.2024 | 20:02

Մեծ է հավանականությունը, որ ԵՊՀ-ն տեղափոխվի ... Ամուլսար:

ՈՒրեմն, այսօր ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ հետաքրքրված «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարի հետ ստորագրել է «մտադրությունների հուշագիր»:

Նախ` սա նոնսենս է, քանզի այսրոպեականն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ում «բռնում» հետը «համագործակցության հուշագիր» էր ստորագրում, իսկ այժմ` «մտադրություն»:

Թե ինչ «մտադրություններ» ունեն այսրոպեականն ու «Լիդիանն» անհայտ է, սակայն ենթադրելի:

Խորն ու հեռանկարային մարդ է այսրոպեական Հ.Հ.-ն:

Վերջինս փորձում է իր տեղն ամրապնդել «հեռանկարային» Հայաստանում, կներեք, խաչմերուկում: Սակայն, կարևոր հանգամանք այսրոպեական Հ.Հ.-ն հաշվի չի առել` հայկական «խաչմերուկում» հաստատվելու համար Ամուլսարից շատ ավելի բարձր լեռներ կան: Բացի դրանից` կարծում եմ, որ այսրոպեականի համար լավագույն լուծումը ոչ թե լեռներ բարձրանալն է, այլ ռուսական նավի հետևից գնալը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3717

Մեկնաբանություններ