Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Այժմ լուծման ընթացքում են բացառապես միջանցքի նկատմամբ Ադրբեջանի «հսկողության ուժեղացման վերաբերյալ դրույթները»

Այժմ լուծման ընթացքում են բացառապես միջանցքի նկատմամբ Ադրբեջանի «հսկողության ուժեղացման վերաբերյալ դրույթները»
03.02.2024 | 21:05

Մինչ հայ բնակչությունը Սիմոնյան Ալենի եղբոր կնոջ կալանքն է քննարկում, Փաշինյան Նիկոլը ցուլերից և կարմիր գույնի շորերից է պատմում, պաշտոնական Բաքվին մոտ կանգնած լրատվամիջոցները փակագծեր են բացում:

ՈՒրեմն, վերջիններս պնդում են, որ մեծ հավանականությամբ «Խաղաղության պայմանագրում» ներառվելու են «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ «Ադրբեջանի հսկողության ուժեղացման վերաբերյալ դրույթները»:

Այսինքն, ըստ պաշտոնական Բաքվի, «Զանգեզուրի միջանցքի» լինել-չլինելու հարցն այլևս անցյալում է` այն լինելու է:

Ըստ երևույթին, հստակեցվել է նաև միջանցքի հիմնական և երկրորդական «հսկողների»` Ռուսաստանի և Ադրբեջանի կարգավիճակը:

Փաստորեն, այժմ լուծման ընթացքում են բացառապես միջանցքի նկատմամբ Ադրբեջանի «հսկողության ուժեղացման վերաբերյալ դրույթները»:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջանցքում «Ադրբեջանի ուժեղացման դրույթները» պայմանագրում չեն ներառվի: Ռուսաստանը կնախընտրի միանձնյա հսկել «միջանցքը», քանզի վերջինիս համար այն դարձել է «բաժանիր, որ տիրես» քաղաքականության իրականացման համար միակ կռվախնձորը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6652

Մեկնաբանություններ