Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.02.2024 | 00:01

Սիրելինե՛ր, մենք փոքր ազգ ենք:

Փոքր հոտ:

Աղոթե՛նք մեր արքեպիսկոպոսների համար:

Քանի որ հոտի կենդանի կյանքն ու ապահովությունը առավել կատարյալ հովիվներով է պայմանավորված:

-Տե՛ր Աստված, դարձրու մեր արքեպիսկոպոսներին առավե՛լ Աստվածապաշտ, առավե՛լ Քեզանով առաջնորդվող, առավե՛լ Սուրբ Հոգով լեցուն, առավե՛լ Քեզ հաճո, Եկեղեցու պայծառությունն ու միաբանությունը, առավե՛լ որոնողներ:

Ամենայն ժա՛մ:

Դարձնես նրանց, սուրբ ժուժկալ ու Գրիգորանման:

Նման Քեզ:

Թող որ Հովհաննես առաքյալիդ նման Սիրով հովվեն:

Եվ բոլոր առաքյալներիդ ու մեծագույն սրբերիդ բարեշնորհությունն ունենան:

Եվ պահպանե՛ս նրանց ամենայն չար փորձություններից ու փորձանքներից:

Մեզ էլ դարձնես Կենդանի Քրիստոսիդ նվիրյալ, բարեմշակ ծառաներ և խոնարհ ոչխարներ Քո արոտում:

Ամե՛ն:



Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ