Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղոթք ռազմական հերթապահության ժամանակ

Աղոթք ռազմական հերթապահության ժամանակ
13.03.2024 | 00:01

Չեմ սոսկա ես
նրանց բյուրավոր զորքերից,
որոնք ամեն կողմից պատել
ու պաշարել են ինձ:
Արի Տեր,
փրկիր ինձ,
Աստված իմ,
քանզի կործանեցիր բոլորին,
ովքեր իզուր թշնամացել են ինձ հետ:
Դու մեղավորների ատամները կփշրես:
Տիրոջից է փրկությունը, Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի (Սաղմոս 3:7-9):
Փառք Ամենասուրբ Երրոդությանը՝
Հորը,
Որդուն
և Ս. Հոգուն.
Այժմ
և միշտ
և հավիտյանս հավիտենից.
ամեն:

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ