«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սուրբ Աղբրիկ և Մահբբանքի բերդ

Սուրբ Աղբրիկ և Մահբբանքի բերդ
02.10.2024 | 09:24

Խութ-Բռնաշենի Մահբուբան (Մահբբանք) գյուղից ոչ հեռու նույնանուն վանքն էր, իսկ նրանից 2-3 կմ հեռավորության վրա՝ Ծովասարի արևելան փեշին, Մահբբանքի կամ Ամիրի ամրակուռ բերդը։ Վանքի ու բերդի կառուցման մասին սերնդե-սերունդ մի հետաքրքիր ավանդազրույց է անցել, որն իր «Սասնա ազգագրությունը» արժեքավոր աշխատության մեջ գրի է առել ազգագրագետ Վարդան Պետոյանը (Երևան, 1965)։

Ամիրի բերդի տերը Խութի ու Բռնաշենի տանուտերն է եղել՝ Բռնիկ իշխանը, որի անունով էլ Սասնա էդ հատվածը կոչվել է Բռնաշեն։ Ավանդությունն ասում է, որ Թադեոս առաքյալը գալիս է Սասուն՝ քրիստոնեություն քարոզելու։ Ընկերների հետ ճաշելու համար կանգ է առնում Մահբբանք գյուղում։ Դեպի Սև սար ճանապարհին ծարավում են։ Առաքյալը գավազանը զարկում է գետնին և մի աղբյուր է բխում, որի հորդառատ ջուրը խմելիս՝ սեւ գույնի ոչխարները և հովվի սև շունը սպիտակում են։ Հովիվները հրաշքի մասին հայտնում են Բռնիկ իշխանին, որն անմիջապես շտապում է օտարականի մոտ։ Առաքյալը հայտնում է, որ տեղ են փնտրում վանք շինելու համար, իշխանն էլ համաձայնվում է թույլ տալ, բայց մի պայմանով, եթե բժշկի իր միակ որդուն։

Թադեւոս առաքյալն այդ աղբյուրի ջրով լողացնում և բժշկում է անբուժելի հիվանդությամբ տառապող իշխանորդուն։ Բռնիկն առաջարկում է, որ վանքի ծախսերն ինքը հոգա, պատերը ոսկուց ու արծաթից կառուցի։ Առաքյալը չի համաձայնվում, ասելով, թե ոսկին ու արծաթը կհափշտակեն, որով և վանքը կքանդեն։ Շուտով աղբյուրի մոտ վեր է խոյանում Սուրբ Աղբյուր վանքը կամ՝ Սուրբ Աղբրիկը, իսկ ոսկին ու արծաթը ծախսվում են ամրոցի շինարարության վրա։

Սասունցիները վկայում են, որ Մահբբանք բերդի պատերը միայն հայոց հաղթանակների ականատեսն են եղել։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4082

Մեկնաբանություններ