Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մեկը լինի սրանց օրենքի դաշտ բերի

Մեկը լինի սրանց օրենքի դաշտ բերի
15.10.2024 | 22:11

Քննչական կոմիտեի պետ Արգիշտի Քյարամյանն իշխանության ուժեղ դեմքերից է դարձել, նույնիսկ սպառնում է, թե որևէ մեկը չի կարող իրեն ռեպլիկ թողնել։

Հետաքրքիր է, իսկ Արգիշտին գիտի՞ ռեպլիկ բառի իմաստը. եթե չգիտի, կարող է ընդդիմադիրների վրա գործ սարքող, իսկ իշխանության շնիկներից սարսափող իր քննիչներին հարցնել, գուցե իմանան։

Նիկոլից ծովակալի կոչում ստացած, Վերնիսաժի բոլոր մեդալները առած-կրծքին կպցրած այս տղան մեծացել է Մարտունու Երանոս գյուղում։ Պատկերացնում եմ, թե երանոսցիները ինչ անզուսպ ծիծաղով են լսել Արգիշտիի համարձակ հոխորտանքները՝ հիշելով նրա պատանեկությունն ու հետագա ապրած տարիները գյուղում։

Բա, սիրելի երանոսցիներ, տեսնո՞ւմ եք՝ ինչքան քաջ տղա է դարձել ձեր ճանաչած Արգոն:

Իսկ իրականում ողբերգական է նայել իրար կողքի նստած ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի, ՔԿ-ի և ուժային մյուս կառույցների ղեկավարներին՝ բառացիորեն փողոցային պահվածքով ու բառապաշարով։

Մեկը լինի սրանց օրենքի դաշտ բերի:

Եվ սրանք նշանակված են օրենքի պահպանության համար։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8132

Մեկնաբանություններ