Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԱԺ ամբիոնից եռանդով սպասարկում է ադրբեջանական շահը

ԱԺ ամբիոնից եռանդով սպասարկում է ադրբեջանական շահը
14.11.2024 | 15:05

Փաշինյանը կոլաբորացիոնիզմի «մաստեր կլաս» է ցույց տալիս ՀՀ ԱԺ ամբիոնից։ Ես այլ բնութագրում չեմ կարող տալ մի ղեկավարի, ով բառ-բառ կրկնում է Ալիևի խոսույթը, դեռ մի բան էլ ավելին՝ էմոցիա ու էքսպրեսիա է դնում դրա մեջ։ Ով փորձում է իր էժանագին մանիպուլյատիվ ելույթներով համոզել, որ խնդիրը բանակն է, Անկախության հռչակագիրը, Տիգրան Մեծը, բայց ոչ երբեք՝ ինքն ու իր վարած վտանգավոր քաղաքականությունը։

Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր «խեղճիզմի», միակողմանի զիջումների քաղաքականությունը ձախողվել է, որ Ալիևը որևէ թուղթ չի ստորագրելու անգամ այսքան նվաստացումներից ու մեր պետության համար կենսական իրավունքներից հրաժարվելուց հետո, ավելին՝ նոր ցուցակ է դրել Փաշինյանի դիմաց, որի իրագործմանն էլ հիմա Փաշինյանը եռանդով լծված է, քանի որ իշխանության ու պետական շահի միջև ինքը միշտ ընտրել ու ընտրելու է իշխանությունը, եթե անգամ դրա գինը ադրբեջանական քաղաքական շահերի սպասարկումն է․․․

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 6448

Մեկնաբանություններ