Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

1 տարվա ընթացքում ընդամենը 27 հայցադիմում

1 տարվա ընթացքում ընդամենը 27 հայցադիմում
18.11.2024 | 07:43

Լեզվի կոմիտե-ն շարունակում է չաշխատել:

ՈՒղիղ 1 տարի առաջ Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց Դվոյան Սիրանույշը:

Տարին ունի 365 օր (2024 թիվն ուներ 366 օր):

Բացի նախագահից, Լեզվի կոմիտեն ունի նախագահի տեղակալ, նախագահի երկու օգնական, երկու բաժին` լեզվական վերահսկողության և վարչական իրավախախտումների:

Բաժիններն ունեն աշխատակիցներ: Թվարկածս անձինք ունեն պարտականություններ:

Այժմ դիմում եմ Լեզվի կոմիտեի աշխատակիցներին:

Եկեք դուրս գանք Երևանի, Վանաձորի, Կապանի, Գավառի, Ստեփանավանի, Ախուրյանի, Թալինի և Հայաստանի մնացած մեծ և փոքր քաղաքների, գյուղերի, ավանների և այլ բնակավայրերի փողոցներ:

Լավ, եթե չկա հնարավորություն, գոնե Երևանի փողոցներ դուրս գալ կարո՞ղ ենք:

Լավ, եթե չկա հնարավորություն, գոնե Երևանի կենտրոն դուրս գալ կարո՞ղ ենք:

Ավելի լավ առաջարկ ունեմ. Լեզվի կոմիտեն գտնվում է Կիևյան 16 հասցեում: Երևանի գոնե այդ հատված դուրս գալ կարող ենք, չէ՞:

Օրինակ, ես կարող եմ:

Ավելին` արդեն դուրս եմ եկել և ուղիղ 1 ժամում Կիևյան 16 հասցեի շրջակայքում լեզվական ոլորտին վերաբերող թվով 31 իրավախախտում եմ հայտնաբերել:

Ընդամենը 1 ժամում: Իսկ դուք 366 օրում 27 իրավախախտում եք հայտնաբերել:

Թվերը վերցրել եմ datalex կայքից: 366 օրվա ընթացքում Լեզվի կոմիտեն Վարչական դատարան է ներկայացրել ընդամենը 27 հայցադիմում:

Ինչպես կասեր Փաշինյան Նիկոլը (Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյան), եկեք խմենք ՀՀ հարկատուների կենացը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5947

Մեկնաբանություններ