Ալիևն ասել է…
Չէ՛, հոխորտացել է: Ավելի վատ իր համար:
Հաչող շունը վախենալու չէ: Մանավանդ, երբ վզին շղթա կա:
Վախենալ չէ, զգուշանալ է պետք կծելու պատրաստ, բայց չհաչացող շանից:
Իսկ վախը ծնում է խուճապ : Խուճապն էլ դառնում է սարսափ:
Անցնող գիշեր քանի՞ երեխա պիտի սաղմնավորվեր, որ ալիևյան հաչոցից խուճապահար սպերմատազոիդները փչվեցին, չսաղմնավորեցին:
Կամ՝ քանի ծնող նայեց իր երեխային ու մտածեց ՝ գնամ էս երկրից:
Սա՛ է Ալիևի ուզածը:
Զանգեզուրյան միջա՞նցք է ուզում:
Լա՛վ է անում ուզում է, բայց կարո՞ղ է վերցնել:
Ո՛չ, չի կարոող:
Որովհետև այդ միջանցքը մի այլ անուն էլ է ստացել՝ «Թուրքական միջանցք»:
ՈՒ այդ միջանցքի տալ-առնելն արդեն ո՛չ Հայաստանից է կախված, ո՛չ Ադրբեջանից:
Հասկանու՞մ է դա Ալիևը:
Գերազանց է հասկանում: Ավելին՝ նաև հասկանում է , որ ռազմական ճանապարհով այդ միջանցքին տիրելու գինը ,
իր իշխանության կորուստն է լինելու:
(Կհիշե՞ք, մի երեք տարի առաջ գրել էի ՝ «Ի՞նչ կարծիքի եք, եթե առաջանա մոտ 40 մլն բնակչությամբ մի նոր
Ադրբեջան Թավրիզ մայրաքաղաքով»):
Բոլորը սպասում են հունվարի 20-ին:
Իսկ ես սպասում եմ հունվարի 17-ին: Մոսկվայում Ռուս-իրանական պայմանագրի ստորագրմանը:
Իրադարձություն, որը շատ բան, չափազանց շատ բան է փոխելու...