Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Սա միայն քաղաքականության և քաղաքագիտության հետազոտման օբյեկտ չէ այլևս

Սա միայն քաղաքականության և քաղաքագիտության հետազոտման օբյեկտ չէ այլևս
31.01.2025 | 15:40

Մի նայեք, լուրջ եմ ասում՝ խղճացեք ձեզ: Նյարդային բջիջները չեն վերականգնվում, իսկ դրանք ձեզ պետք են: Ես ձեր տեղը նայում եմ և խնդրանք ունեմ բժշկության, հոգեբանության, հոգեբուժության, նյարդաբանության, նարկոլոգիայի, մարդաբանության, աղանդականության, մշակութաբանության սիրելի մասնագետներ, խնդրում եմ մասնագիտական տեսանկյունից զբաղվել հիմա ուղիղ եթերում գտնվող պաշտոնատար ֆենոմենով: Սա այլևս միայն քաղաքականության և քաղաքագիտության հետազոտման, դասակարգման, վերլուծության և լուծման կատեգորիա կամ օբյեկտ չէ:

P.S. էս ինչ լծի տակ ես...

Էս ինչի տակ ես ստորագել...

Էս ինչ խորը շանտաժի տակ ես...

էս ի՜նչ անհրաժեշտ է էս երկիրը քեզանից մեկուսացնել...

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4940

Մեկնաբանություններ