Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Երկու գաղափարական ուղերձ՝ Բաքվից եւ Երեւանից

Երկու գաղափարական ուղերձ՝ Բաքվից եւ Երեւանից
20.02.2025 | 04:55

Բաքվի բանտից ու դրանից ոչնչով չտարբերվող ծաղրադատարանից մարդկության դեմ հանցագործություն գործած ցեղասպան Ալիեւին եւ նրա ապօրինություններին դեռեւս զգուշավոր հետեւող ու չարձագանքող միջազգային հանրությանը դարձյալ մարտահրավեր է նետում Ռուբեն Վարդանյանը՝ թույլ չտալու անարդար դատաստան մի ողջ ժողովրդի՝ համայն հայության դեմ։ Նոր հացադուլ։ Այս նույն ժամանակ քաղաքացու անունից ճառող, ՀՀ վարչապետ հորջորջվող Նիկոլ Փաշինյանը հանձն է առնում փոփոխել ՀՀ սահմանադրությունը՝ ըստ ամենայնի միջազգային հանցագործ Ալիեւի ուղղակի պահանջով՝ թիրախում Անկախության հռչակագիրն է՝ Ալիեւին հանգիստ չտվող։ Երկու փոխբացառող կերպար՝ Փաշինյանն ընդդեմ Վարդանյանի՝ փակել Արցախի եւ ինքնիշխան պետականության էջը՝ Ալիեւի կամքին համապատասխան։ Եւ դրան հակառակվող Ռուբեն Վարդանյանը, ահա նրա հայտարարության եզրափակիչ հատվածը.«Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

1. Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:

5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6. Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:

Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի:

Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»։

Ռուբեն Վարդանյան

19 փետրվարի, 2025թ.»։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ