Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Պատերազմի հանցագործներ» հասկացության մեջ կարող են հայտնվել մի կես միլիոն ՀՀ քաղաքացիներ

«Պատերազմի հանցագործներ» հասկացության մեջ կարող են հայտնվել մի կես միլիոն ՀՀ քաղաքացիներ
08.03.2025 | 14:53

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևը պահանջում է Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին», որպես ապացույց, որ Հայաստանը իրականում ցանկանում է խաղաղություն և այս գործում հայկական կողմից ակնկալում է համագործակցություն:

Ես մտովի հաշվեցի, իհարկե՝ մոտավորապես, թե քանի մարդ ՀՀ և ԼՂՀ նախկին քաղաքացիներից կարող է ընդգրկվել այդ ցուցակում: Եթե Ադրբեջանի ներկա իշխանությունների պատկերացումներից ու իրավաբանական մոտեցումներից ելնենք, կստացվի, որ «պատերազմի հանցագործներ» հասկացության մեջ կարող են հայտնվել մի կես միլիոն ՀՀ քաղաքացիներ: Դրանց մեջ կմտնեն ՀՀ և ԼՂՀ բանակներում անցած 28-30 տարում ծառայած բոլոր զինվորականները, ԼՂՀ պետական մարմիններում աշխատածները, ԼՂՀ այցելած և նրա տարածքում ինչ-որ ժամանակ գտնվածները, որովհետև չեն ունեցել Ադրբեջանի սահմանը հատելու թույլտվություն. այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Այժմ խոսում են 17 հոդվածներից միայն երկուսի չհամաձայնեցված լինելու մասին: Բացառված չեն նոր հոդվածների ավելացումներ, որոնք վերը նշված պահանջները կարող են ունենալ: Հանրությանը պարզ չէ, թե 15 համաձայնեցված հոդվածները ինչ վտանգներ են պարունակում: Ի տարբերություն ոմանց, հատկապես ինքնիշխանության սիրահար փորձանքագետների, ես շատ լուրջ եմ ընդունում հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: Այնտեղ այլ քաղաքական մշակույթ է, այլ պետական մտածողություն: Պոպուլիզմ չկա, ինչ ասում են՝ իրենց ասածին տեր են, որքան էլ տարօրինակ հնչի՝ ավտորիտար վարչակարգում ստի դոզան շատ ցածր է, ի տարբերություն «դեմոկրատական» անունը կրողների: Թերևս, պատմությունը բազմիցս ապացուցել է սա: Նման հայտարարությունները Բաքվից պետք է ազդակ դառնան, որ Ազգային անվտանգության հայեցակարգ կոչվող փաստաթղթի վերացական շարադրանքի փնտրտուքի փոխարեն, բարձրակարգ մասնագետների ուղեղային խումբ պետք է ստեղծել և հատուկ ծառայությունների օգնությամբ մշակել առաջիկա մեկ-երկու տարվա անվտանգային գործողությունների սցենարները: Իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում շատ արագ է փոխվում, կեղծ արևմտամետության, հակառուսական մեդիակրկեսային և ուռա-«ինքնիշխանների» բեմականացումները խնդիրների լուծում չեն:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ