Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Առեղծված

Առեղծված
08.04.2025 | 21:29

Ամիրն ասաց՝ միշտ հմա՛ն ես,

Հայաստանիս վարդն ես, սիրո՛ւն,

բոց շուրթերիդ ցողը քաղեմ՝

կյանքս դարեր կերկարի:

Ամիրն ասաց՝ աննմա՜ն ես,

լեռնաշխարհիս զարդն ես, սիրո՛ւն,

կրծքիս փարված կենաց շնչով

կմասիսվե՜մ վեհ ու արի:

Ամիրն ասաց՝ անսահմա՜ն ես,

իմ ծովածուփ արտն ես, սիրուն,

այսքան գանձի տերը ինչպե՞ս

երկինք- երկիր էլ չարարի:

Ամիրն ասաց՝ անպայմա՛ն ես,

աստվածուհի Խալդն ես, սիրուն,

ստինքներիդ գինին փրփուր

ցեղիս ճամփան կհարդարի՜...

Ամիրն ասաց՝ առեղծված ես․

իմ մշտական բարդն ես, սիրուն,

որ հար ցոլաս վայելչագեղ՝

սիրտն այս ընծա, լա՛վ պահպանիր:

23.09.2012 թվ. Աստուրան

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 5903

Մեկնաբանություններ